ՆԱՏՕ-ից պարզաբանել են Ուկրաինա զորք ուղարկելու պլանների մասին

ՆԱՏՕ-ն Ուկրաինա զորք մտցնելու պլաններ չունի։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Դան Ջոանեն։ «ՆԱՏՕ-ի մակարդակով, որտեղ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, մենք այդ պահին չունենք ոչ պլաններ, ոչ քաղաքական մտադրություն ՆԱՏՕ-ի ուժերը տեղակայելու Ուկրաինայում», - նրա խոսքը մեջբերում է Digi24 պարբերականը: Միևնույն ժամանակ, Ջոանեն նշել է, որ դաշինքի մակարդակով ՆԱՏՕ-ն նախկինի պես շահագրգռված է Ուկրաինային աջակցելու հարցում, ինչպես նաև այն բանում, որ հակամարտությունը չվերածվի Ռուսաստանի հետ լիարժեք դիմակայության:



Հարցին իր «սեփական կարմիր գծերի» մասին, որոնք հատելուց հետո ՆԱՏՕ-ն պետք է միջամտի հակամարտությանը, նա պատասխանել է, որ «խոսքը ոչ թե կարմիր գծերի խախտման, այլ այդ պատերազմի դինամիկայի Էվոլյուցիայի մասին է»: Բացի այդ, Ջոանեն նշել է, որ չգիտի, թե որքան կտեւի հակամարտությունը։ Նրա խոսքով՝ Արևմուտքը դասեր է քաղում այս հակամարտությունից և գիտակցում է պաշտպանական ոլորտում ներդրումների անհրաժեշտությունը։



Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սոցցանցերի օգտատերերի հարցերին պատասխանած տեսահոլովակում հայտարարել էր, որ Եվրոպան պետք է պատրաստ լինի զսպել Ռուսաստանին, եթե Ուկրաինայի հակամարտությունում Մոսկվան «շատ հեռուն գնա»: Նա նաև ընդգծել է, որ «ամբողջ ուժով հույս ունի», որ Փարիզը ստիպված չի լինի ռազմական գործողությունների մեջ մտնել: Le Figaro թերթը, մեկնաբանելով նրա հայտարարությունը, նշել է, որ Մակրոնին դուր է գալիս իրեն ռազմական առաջնորդ ներկայացնել։ Բացի այդ, պարբերականը հիշեցրել Է Մակրոնի մայիսի 2-ի խոսքերը, երբ նա հերթական անգամ հայտարարել էր, որ չի բացառում Եվրոպայից Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորությունը:



Այդօրը Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը շատ վտանգավոր է անվանել նման խոսակցությունները: Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոն հայտարարել է, որ չի հասկանում Ֆրանսիայի նախագահի՝ Ուկրաինա արևմտյան երկրների զորքեր ուղարկելու հնարավորության մասին հայտարարությունների նպատակը, որոնք միայն մեծացնում են լարվածությունը: Մինչ այդ՝ ապրիլի 27-ին, Ֆրանսիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Մեշկովը «Իզվեստիա»-ին հայտնել էր, որ կանոնավոր զորքերից ֆրանսիացի զինվորականներն արդեն մասնակցում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից հակամարտությանը: Նա հավելել է, որ այդ 370 վարձկաններից կեսն արդեն վերացվել է։



Արևմտյան երկրներն ուժեղացրել են Ուկրաինային ռազմական և ֆինանսական աջակցությունը Դոնբասի պաշտպանության Ռուսաստանի հատուկ գործողության ֆոնին, որը սկսվել է 2022 թվականի փետրվարի 24-ին՝ ուկրաինական գնդակոծությունների հետևանքով տարածաշրջանում իրավիճակի սրման պատճառով։

Քաղաքականություն