Հյուսիսային Կարոլինայում հանցագործին ձերբակալելու փորձի ժամանակ սպանվել է 4 իրավապահ, ևս 4-ը տուժել են
Հյուսիսային Կարոլինայում հանցագործին ձերբակալելու փորձի ժամանակ սպանվել են դաշնային մարշալներին օգնող օպերատիվ խմբի չորս անդամներ, իսկ հաջորդած փոխհրաձգության ժամանակ վիրավորվել են ևս չորս ոստիկաններ: հայտնում է Associated Press-ը։
Օպերատիվ խումբը կրակի տակ է հայտնվել նահանգի մայրաքաղաք Շառլոտում, երբ ոստիկանները և դաշնային մարշալները մոտեցել են հանցագործի տանը: Նրա անունը չի հրապարակվում, սակայն քաղաքի ոստիկանապետն ասում է, որ նա հետախուզվում էր ապօրինի զենք պահելու համար:
Ինչպես պարզաբանել է նահանգի ոստիկանությունը, զոհերի մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ խումբը դարանակալվել է, որից հետո ոստիկանությունը շտապել է անպատրաստ հարձակման՝ փորձելով փրկել վիրավոր գործընկերներին: Իրավիճակն ավելի է սրել այն, որ հանցագործին վնասազերծելուց հետո մեկ այլ հանցագործ է կրակ բացել։
«Այսօր մենք կորցրինք մի քանի հերոսների, ովքեր պայքարում էին մեր համայնքի անվտանգությունը պահպանելու համար», - ասել է քաղաքի ոստիկանապետ Ջոնի Ջենինգսը մամուլի ասուլիսում:
Իրավապահները որոշել են զրահատեխնիկայի օգնությամբ գրոհել տունը, որտեղ թաքնվել է կրակողը, ինչի արդյունքում հանցագործը վերացվել է։
Նմանատիպ հոդվածներ
Ավտովթար` Երևանում. բախվել են երկու նոր ավտոբուսներ. կա հոսպիտալացված
Կենտրոն վարչական շրջանում` Օպերայի հատվածում, բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գրանցված MAN մակնիշի թիվ 1 երթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել։ Հրապարակվել է նրա մասնակցությամբ վթարի պահը:Հաղորդվում է...
Արարատի մարզում 2 տարեկան երեխան տաք թեյից այրվածքներ է ստացել և հոսպիտալացվել. ԶԼՄ
Ապրիլի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ժամը 23։30-ի սահմաններու...
Պայթյուն–փլուզում՝ Նորատուսի գերեզմանատանը. կա զոհ
Ապրիլի 23-ին պայթյուն և փլուզում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարա...