Պայթյուն–փլուզում՝ Նորատուսի գերեզմանատանը. կա զոհ
Ապրիլի 23-ին պայթյուն և փլուզում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորատուս գյուղի գերեզմաններում պայթյուն է եղել և կա զոհ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը:
Նախնական տեղեկություններով՝ գյուղի գերեզմանատան մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով փլուզվել է գերեզմանի պարսպի մի հատված։ Ոստիկանները, պարեկներն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի։
«Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, ոչ միայն ոստիկանությունն է պարզում, այլ նաև ահազանգով դեպքի վայր ժամանած ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները։ Տեղում է նաև փորձաքրեագետը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, սպանություն, թե ինքնասպանություն, նույնպես պարզվում է»,– գրում է լրատվամիջոցը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել։ Հրապարակվել է նրա մասնակցությամբ վթարի պահը:Հաղորդվում է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ավտոկայանատեղիի տանիքը փլուզվել է, վնասվել են ավտոմեքենաներ
Ապրիլի 21-ին, ժամը 19։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մալխասյանց թիվ 31 հասցեում...
Երկրաշարժ Խոյ քաղաքից 11 կմ արևելք․ ցնցումները զգացվել են Հայաստանում
Ապրիլի 20-ին` տեղական ժամանակով ժամը 22:01-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Ավտովթար` Երևանում. բախվել են շտապօգնության մեքենան և «КамАЗ»-ը
Այսօր՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։Ժամը 13։10-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են 40-ամյա Հայկ...