ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ավտոկայանատեղիի տանիքը փլուզվել է, վնասվել են ավտոմեքենաներ
Ապրիլի 21-ին, ժամը 19։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մալխասյանց թիվ 31 հասցեում գտնվող «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ենթակայանի ավտոկայանատեղիի տանիքը փլուզվել է, տուժածներ չկան, վնասվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ։
Պարզվել է, որ փլուզվել է ավտոկայանատեղիի ծածկը (մոտ 60 քմ)՝ վնասելով «Opel» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։
Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել փլատակներից, հոսանքազրկել դրանք և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։



Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ Խոյ քաղաքից 11 կմ արևելք․ ցնցումները զգացվել են Հայաստանում
Ապրիլի 20-ին` տեղական ժամանակով ժամը 22:01-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Ավտովթար` Երևանում. բախվել են շտապօգնության մեքենան և «КамАЗ»-ը
Այսօր՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։Ժամը 13։10-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են 40-ամյա Հայկ...
Պայթյուն–փլուզում՝ Նորատուսի գերեզմանատանը. կա զոհ
Ապրիլի 23-ին պայթյուն և փլուզում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարա...
Երկրաշարժ Թուրքիայում. տներ են ավերվել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Տարերային աղե...