Մոսկվացուն դանակահարած Ադրբեջանի քաղաքացու տանը խոշոր գումար է հայտնաբերվել
ՌԴ Քննչական կոմիտեն հայտնում է, որ Մոսկվայի հարավ-արևելքում Ադրբեջանի քաղաքացու կողմից երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մայրաքաղաքի քննչական կոմիտեի քննիչները անհետաձգելի քննչական գործողություններ են իրականացրել։
Այսօր գիշերը 21-ամյա Շահին Աբասովի բնակարանում խուզարկության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ կանխիկ գումար՝ ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար ԱՄՆ դոլար։ Նշվում է, որ հետաքննությունը կհաստատի դրանց պատկանելությունը, ինչպես նաև կգնահատի ստացման և շրջանառության օրինականությունը։
Հաղորդվում է, որ Աբասովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Քննիչների տվյալներով՝ չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին մեքենան կայանել է Մոսկվայի Կրասնոդարսկայա փողոցի տներից մեկի մուտքի մայթին։ Սա առաջացրել է տեղի 24-ամյա բնակչի դժգոհությունը, ով նկատողություն է արել վարորդին։ Արդյունքում 21-ամյա երիտասարդը հարձակվել է մոսկվացու վրա, ծեծի ենթարկել նրան, ապա դանակով հարվածել ստամոքսին։ Ստացած վնասվածքներից տղամարդը հիվանդանոցում մահացել է, հանցագործը դիմել է փախուստի:


Նմանատիպ հոդվածներ
ՔԱՐՏԵԶ. Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցեր...
Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի ուղևորը մանրամասներ է պատմել ժամեր տևած մղձավանջից
Երեկ՝ ապրիլի 17-ին, կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվել:&nbs...
13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը
Ապրիլի 11-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սոթք և Ակունք գյուղերի բնակիչ 2 տղա...
14 օր է` Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն այսօր հայտարարել է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահա...