Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի ուղևորը մանրամասներ է պատմել ժամեր տևած մղձավանջից
Երեկ՝ ապրիլի 17-ին, կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվել: Ուղևորներից մեկը «Լուրերի» հետ զրույցում մանրամասներ է պատմել ժամեր տևած մղձավանջից.
«Եղանակը լավ չէր, բայց թռիչքը թույլատրվեց, օդ բարձրանալուց րոպեներ անց սկսվեց. կայծակի հարվածներ, անդադար թափահարում: Երկու ժամ օդում մնալուց հետո վայրէջք կատարեցինք Աբու Դաբիի հին օդանավակայանում: Վայրէջքից հետո միայն իմացանք, որ օդանավի դիմապակին վնասվել էր»:
Հիշեցնենք՝ Դուբայ անապատային քաղաքը հեղեղվել է ԱՄԷ-ում վերջին 75 տարվա ընթացքում ամենաառատ տեղումների պատճառով։ Ավելի քան 142 մմ անձրև է տեղացել 24 ժամվա ընթացքում՝ հեղեղելով մայրուղիներն ու տները, խաթարել Դուբայի միջազգային օդանավակայանի թռիչքները, երեքշաբթի չեղարկվել են 45 ժամանող և մեկնող չվերթեր:
Հրապարակվել է նաև տեսանյութ:
Նմանատիպ հոդվածներ
ՔԱՐՏԵԶ. Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցեր...
13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը
Ապրիլի 11-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սոթք և Ակունք գյուղերի բնակիչ 2 տղա...
14 օր է` Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն այսօր հայտարարել է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահա...
Գոռ Աբրահամյանը` քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունների մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականութ...