Պայթյուն` բրիտանական պաշտպանական գործարաններից մեկում. ինչ է հայտնի
Հարավային Ուելսում բրիտանական խոշորագույն BAE Systems պաշտպանական ընկերության գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
BAE Systems-ը հայտարարել է, որ արդեն իսկ սկսել է պայթյունի պատճառների ամբողջական հետաքննությունը, սակայն ներկայումս առկա տեղեկատվության հիման վրա այն պատահական է եղել, և դրա հետևում հանցավոր մտադրություն չկա:
Տեղի պատգամավոր Դեյվիդ Դևիսն ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել «գործարանի հեռավոր հատվածում, որը նախատեսված է պարկուճների ապամոնտաժման համար»:
«Ինձ ասացին, որ կոնկրետ այս գործողությունը միշտ փոքր քանակությամբ ռիսկ է պարունակում, և այդ իսկ պատճառով այն միշտ իրականացվում է հեռակառավարմամբ պարսպապատ տարածքում։ Հասարակության մեջ որևէ մեկի համար վտանգ չկար», - ավելացրել է Դևիսը:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ Թուրքիայում. տներ են ավերվել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Տարերային աղե...
Արմավիրի մարզում 2-ամյա երեխան սղարանից վայր է ընկել և հոսպիտալացվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններու...
Հրդեհ է բռնկվել ամերիկյան գործարանում, որտեղ Ուկրաինայի համար արկեր են արտադրում
Հրդեհ է բռնկվել ամերիկյան գործարանում, որտեղ Ուկրաինայի համար արկեր են արտադրվում։ Այս մասին հայտնում է National D...
Երկրաշարժ Խոյ քաղաքից 11 կմ արևելք․ ցնցումները զգացվել են Հայաստանում
Ապրիլի 20-ին` տեղական ժամանակով ժամը 22:01-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...