Արմավիրի մարզում 2-ամյա երեխան սղարանից վայր է ընկել և հոսպիտալացվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժին «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Արմավիրի կենտրոնական զբոսայգում խաղալու ժամանակ վայր ընկնելու հետևանքով «ճակատային շրջանի պատռված, արյունահոսող վերք» ախտորոշմամբ «Արմավիրի» շտապօգնությաւն խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի երեխայի։
Այնուհետև ապրիլի 13-ին՝ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ երեխային «գլխի տրավմա» ախտորոշմամբ, ծնողների ուղեկցությամբ տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Ապրիլի 11-ին ժամը 13։00-ի սահմաններում երեխայի 30-ամյա մայրը իր որդուն տարել է Արմավիր քաղաքի կենտրոնական զբոսայգի, որտեղ մայրիկի անզգուշության և անուշադրության հետևանքով երեխան խաղահրապարակի սղարաններից մեկի վրայից վայր է ընկել և ստացել է «բաց ԳՈՒՎ, գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդ, աջից ճակատոսկրի խրթեշի գծային կոտրվածք՝ անցումով ակնակապճի վերին պատ» մարմնական վնասվածքը:
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ Թուրքիայում. տներ են ավերվել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Տարերային աղե...
Պայթյուն` բրիտանական պաշտպանական գործարաններից մեկում. ինչ է հայտնի
Հարավային Ուելսում բրիտանական խոշորագույն BAE Systems պաշտպանական ընկերության գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեց...
Հրդեհ է բռնկվել ամերիկյան գործարանում, որտեղ Ուկրաինայի համար արկեր են արտադրում
Հրդեհ է բռնկվել ամերիկյան գործարանում, որտեղ Ուկրաինայի համար արկեր են արտադրվում։ Այս մասին հայտնում է National D...
Երկրաշարժ Խոյ քաղաքից 11 կմ արևելք․ ցնցումները զգացվել են Հայաստանում
Ապրիլի 20-ին` տեղական ժամանակով ժամը 22:01-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...