Ուկրաինայի զինված ուժերը անօդաչուներով հարված են հասցրել Զապորոժիեի ԱԷԿ-ին
Այսօր կամիկաձե անօդաչու է նկատվել Զապորոժիեի ատոմակայանի տարածքում գտնվող ճաշարանի շենքի ուղղությամբ։ Այս մասին ասվում է Զապորոժիեի ԱԷԿ-ի հաղորդման մեջ։
Նշվում է, որ վնասվել է մթերք բեռնաթափող բեռնատարը։
«Անօդաչուի հարձակումից 20 րոպե առաջ, համաձայն ծրագրի, ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները շրջել են այս տարածքով։ Գրանցվել է ևս մեկ անօդաչու՝ բեռների նավահանգստի տարածքում»,- հայտնել են Զապորոժիեի ԱԷԿ-ից։

Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել են Զապորոժիեի ատոմակայանի 6-րդ էներգաբլոկի գմբեթին։ Ծանր վիրավորներ կամ զոհեր չկան։ Անվտանգության սահմանների խախտման սպառնալիքներ չեն եղել։
«Զապորոժիեի ատոմակայանի և դրա ենթակառուցվածքի գնդակոծումն անընդունելի է։ Աշխարհում ոչ մի ատոմակայան նախատեսված չէ զինված ուժերի լիարժեք կրակին դիմակայելու համար։ Ենթակառուցվածքային օբյեկտների վնասումը կարող է ազդել ատոմակայանի անվտանգ շահագործման վրա»,- ընդգծվում է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինան դարձել է Հյուսիսային Կորեայի հրթիռների փորձարկման վայր. ամերիկացի գեներալ
ԱՄՆ զինված ուժերը անհանգստացած են, որ Ուկրաինան դարձել է Հյուսիսային Կորեայի հրթիռների փորձարկման վայր: ԱՄՆ-ի խաղաղ...
Մի շարք ուղղություններով ծանր մարտեր են. Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Սիրսկի
Դոնեցկի մարզի Չասով Յար քաղաքը, չնայած քաղաքի արևելքում կատաղի մարտերին, շարունակում է մնալ ուկրաինական ուժերի վերահսկող...
Իսրայելի պաշտպանության բանակը դուրս է բերել իր բոլոր ցամաքային զորքերը Գազայի հարավից
Իսրայելի պաշտպանության բանակը գիշերվա ընթացքում դուրս է բերել իր բոլոր ցամաքային զորքերը Գազայի հատվածի հարավից՝ Խան Յու...
Ամռան սկզբին Ռուսաստանը Դոնբասում առաջ կգնա. Կիրիլ Բուդանով
Ամռան սկզբին Ռուսաստանը Դոնբասում առաջ կգնա: Կանխատեսում է Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդ...