Իսրայելի պաշտպանության բանակը դուրս է բերել իր բոլոր ցամաքային զորքերը Գազայի հարավից
Իսրայելի պաշտպանության բանակը գիշերվա ընթացքում դուրս է բերել իր բոլոր ցամաքային զորքերը Գազայի հատվածի հարավից՝ Խան Յունիս շրջանում չորս ամիս տևած մարտերից հետո, հայտնում է Times of Israel-ը։
Ներկայումս Գազայի հատվածում մնացել է միայն մեկ «Նահալ» բրիգադը, որին հանձնարարված է ապահովել, այսպես կոչված, «Նեցարիմ» միջանցքի անվտանգությունը:
Հիշեցնենք, որ նախկինում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հումանիտար նկատառումներով դեմ էր արտահայտվել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում Իսրայելի գործողությանը։
Իսրայելցի զինվորականները հայտարարել էին պատերազմի ակտիվ փուլի ավարտի մասին՝ բաց թողնելով Ռաֆահում գործողության հնարավորությունը։ Նրանց խոսքով, Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունները կապված չեն արտաքին ճնշման հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի զինված ուժերը անօդաչուներով հարված են հասցրել Զապորոժիեի ԱԷԿ-ին
Այսօր կամիկաձե անօդաչու է նկատվել Զապորոժիեի ատոմակայանի տարածքում գտնվող ճաշարանի շենքի ուղղությամբ։ Այս մասին ասվում է...
Ուկրաինան դարձել է Հյուսիսային Կորեայի հրթիռների փորձարկման վայր. ամերիկացի գեներալ
ԱՄՆ զինված ուժերը անհանգստացած են, որ Ուկրաինան դարձել է Հյուսիսային Կորեայի հրթիռների փորձարկման վայր: ԱՄՆ-ի խաղաղ...
Մի շարք ուղղություններով ծանր մարտեր են. Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Սիրսկի
Դոնեցկի մարզի Չասով Յար քաղաքը, չնայած քաղաքի արևելքում կատաղի մարտերին, շարունակում է մնալ ուկրաինական ուժերի վերահսկող...
Ամռան սկզբին Ռուսաստանը Դոնբասում առաջ կգնա. Կիրիլ Բուդանով
Ամռան սկզբին Ռուսաստանը Դոնբասում առաջ կգնա: Կանխատեսում է Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդ...