Մի շարք ուղղություններով ծանր մարտեր են. Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Սիրսկի
Դոնեցկի մարզի Չասով Յար քաղաքը, չնայած քաղաքի արևելքում կատաղի մարտերին, շարունակում է մնալ ուկրաինական ուժերի վերահսկողության տակ, հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին:
Սիրսկին նշել է, որ ամենաթեժ մարտերը շարունակվում են Պերվոմայսկի և Վոդյանոյ շրջաններում, ինչպես նաև Չասով Յարից արևելք, որտեղ ռուսական զորքերը փորձում են ճեղքել Ուկրաինայի ԶՈւ պաշտպանությունը։
«Չասով Յարը մեր վերահսկողության տակ է, բնակեցված տարածք ներխուժելու թշնամու բոլոր փորձերը ձախողվել են»,- հայտարարել է ուկրաինացի գեներալը։
Ըստ Սիրսկու՝ ամենածանր իրավիճակը ստեղծվել է Բախմուտի ուղղությամբ՝ Չասով Յարից և Կլեշչիևկայից արևելք, Ավդեևկայում՝ Բերդիչևի, Օրլովկայի, Վոդյանոյի, Պերվոմայսկի շրջաններում, իսկ Նովոպավլովսկիում՝ Նովոմիխայլովկայի շրջանում։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի զինված ուժերը անօդաչուներով հարված են հասցրել Զապորոժիեի ԱԷԿ-ին
Այսօր կամիկաձե անօդաչու է նկատվել Զապորոժիեի ատոմակայանի տարածքում գտնվող ճաշարանի շենքի ուղղությամբ։ Այս մասին ասվում է...
Ուկրաինան դարձել է Հյուսիսային Կորեայի հրթիռների փորձարկման վայր. ամերիկացի գեներալ
ԱՄՆ զինված ուժերը անհանգստացած են, որ Ուկրաինան դարձել է Հյուսիսային Կորեայի հրթիռների փորձարկման վայր: ԱՄՆ-ի խաղաղ...
Իսրայելի պաշտպանության բանակը դուրս է բերել իր բոլոր ցամաքային զորքերը Գազայի հարավից
Իսրայելի պաշտպանության բանակը գիշերվա ընթացքում դուրս է բերել իր բոլոր ցամաքային զորքերը Գազայի հատվածի հարավից՝ Խան Յու...
Ամռան սկզբին Ռուսաստանը Դոնբասում առաջ կգնա. Կիրիլ Բուդանով
Ամռան սկզբին Ռուսաստանը Դոնբասում առաջ կգնա: Կանխատեսում է Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդ...