«Կանազ»-ը երաժշտական ակադեմիա կդառնա, որն իր տեսակով միակը կլինի երկրում. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքում հայտնել է, որ ՀՀ մայրաքաղաքում կստեղծվի միջազգային երաժշտական ակադեմիա, որն իր տեսակով առաջինն ու միակը կլինի երկրում։
«Սիրելի՛ երևանցիներ,
Ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ Երևանում կստեղծվի «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիա, որն իր տեսակով կլինի Հայաստանում առաջինն ու միակը: 











Ակադեմիան կգործի նախկին «Կանազ» մշակույթի տան շենքում: Նորագույն տեխնիկական միջոցներով ու ենթակառուցվածքներով հագեցած, ժամանակակից ու միջազգային պահանջներին համապատասխան կրթամշակութային նոր հաստատությունը, վստահաբար, ակտիվ դերակատարություն է ստանձնելու մեր համայնքի և մեր պատանիների մշակութային կրթության և գեղագիտական դաստիարակության գործում»:
Հիշեցնենք, որ դեռ 2020 թվականին դերասան Հրանտ Թոխատյանը հայտարարել էր, որ նոր թատրոն է նախատեսում ստեղծել, որն իր դերասանական կազմով, բեմահարթակով կտարբերվեր։ Այն պետք է լիներ «Կանազ» մշակույթի կենտրոնի շենքում։ Շինաշխատանքները սկսվել էին դեռ 2019 թվականի հոկտեմբերից, իսկ ընդհանուր առմամբ նախատեսվում էր ծախսել 3,5 մլն դոլար։ 5 ամսում արդեն 60 հազար դոլար էր ծախսվել։ Դրանից հետո էլ վերանորոգման աշխատանքներ էին տարվել, սակայն դրանք անավարտ են մնացել։
Մարտի 4-ին քաղաքապետ Տիգրան Ավինայնը հայտնեց, որ «Կանազ» մշակույթի կենտրոնը վերադարձվել է Երևանին։ Այդ շենքն այժմ վերանորոգվելու է համայնքային ծրագրով։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ առաքելությունը հետևել է գյուղատնտեսական աշխատանքներին
Խաչիկ գյուղի վարչական ղեկավարի խնդրանքով Հայաստանում ԵՄ առաքելությունը հետևել է տեղի գյուղատնտեսական աշխատանքներին՝ նրան...
Արտակարգ դեպք՝ Երևանում. 14-ամյա երեխան պնևմատիկ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարորդներ երթևեկելիս պարտադիր ամրակապվեք՝ վարչարարությունը կխստացվի. ՆԳՆ
Երթևեկության անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության գործունեության կարևորագույն նպատակներից է, որին հասնելու համար պարբերաբար...
Թուրքիայում այսօր և վաղը ռեստորանների եւ սրճարանների դեմ բոյկոտ է հայտարարված
Թուրքիայում սննդի ոլորտում գների բարձրացման պատճառով երկրի բնակիչները բոյկոտել են սրճարաններն ու ռեստորանները: Սոցիալակա...