Արտակարգ դեպք՝ Երևանում. 14-ամյա երեխան պնևմատիկ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում Երևանի հիմնական դպրոցներից մեկում, վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 14-ամյա Վ․Տ․-ն իր մոտ եղած պնևմատիկ ատրճանակով կրակել է նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ 15-ամյա Վ․ Գ․-ի ճակատային հատվածին և 15-ամյա Ա․ Ա․-ի որովայնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների և ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Վ.Տ․-ն ծնողի հետ ներկայացել է բաժին և ներկայացրել «PM-X» գրառմամբ 4.5մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակը: Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով Վ․Տ․-ն սովորում է նույն դպրոցի 8-րդ դասարանում, իսկ Վ․ Գ․-ն և Ա․ Ա․-ն՝ 9-րդ դասարանում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այս դաշտը մի քիչ թեքություն ունի. դարպասների ցանցերը մաշվելու ա, պիտի փոխվի. Վարչապետը՝ Մեդովկայում
ՀՀ վարչապետն այցել է Լոռու մարզի Մեդովկա բնակավայրի նորակառույց հիմնական դպրոց և իր դիտարկումներն արել։ Ֆեյսբուքյան գրառ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեպի «Բագրատաշեն» տանող բոլոր ճանապարհները փակ են. ցուցարարները կոտրել են ԵԿՄ մեքենայի ապակիները
Երևանից Թբիլիսի մեկնող ուղևորատար միկրոավտոբուսը Ալավերդի-Նոյեմբերյան փակ ճանապարահի պատճառով չի կարողանում հասնել անցակ...
Թուրքիայում այսօր և վաղը ռեստորանների եւ սրճարանների դեմ բոյկոտ է հայտարարված
Թուրքիայում սննդի ոլորտում գների բարձրացման պատճառով երկրի բնակիչները բոյկոտել են սրճարաններն ու ռեստորանները: Սոցիալակա...
«Կանազ»-ը երաժշտական ակադեմիա կդառնա, որն իր տեսակով միակը կլինի երկրում. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքում հայտնել է, որ ՀՀ մայրաքաղաքում կստեղծվի միջազգային երաժշտական ակադեմիա, որն...