ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարորդներ երթևեկելիս պարտադիր ամրակապվեք՝ վարչարարությունը կխստացվի. ՆԳՆ
Երթևեկության անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության գործունեության կարևորագույն նպատակներից է, որին հասնելու համար պարբերաբար ձեռնարկվում են ամենատարբեր միջոցառումներ: Վիճակագրությունը ստիպում է լինել հատկապես հետևողական: Պատահարների ծանր հետևանքները կանխարգելելու լավագույն միջոցներից է ամրագոտին, որն օգտագործելու մշակույթը, չնայած ոստիկանության ակտիվ իրազեկմանն ու վարչարարությանը, մեր հանրության մի մասի համար այդպես էլ չդարձավ կենսակերպ:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում և զգուշացնում է բոլոր վարորդներին և ուղևորներին` երթևեկելիս պարտադիր ամրակապվել: Վարչարարությունը խստացվելու է, այս ուղղությամբ իրականացվելու են պարբերական միջոցառումներ, այդ թվում` ուժեղացված ծառայություններ:
Եվ եթե մոտ ապագայում վարորդներն ու ուղևորներն անվերապահորեն չհետևեն ամրագոտին կիրառելու վարքականոնին, իրավախախտումը հայտնաբերելու համար օգտագործվելու են նաև տեսահսկող սարքերը՝ ապահովելով բոլոր իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունը: Ոստիկանությունը հորդորում է լինել օրինապահ ու գիտակից և մաղթում բարի երթ:
Նմանատիպ հոդվածներ
Մայր Աթոռի դիմաց ակցիա է՝ հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու
Մայր Աթոռի դիմաց ակցիա է՝ հաջակցություն Հայ առաքելական սուրբ եկեղեցու։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենց նպատ...
Facebook և Instagram սոցիալական ցանցերում զանգվածային խափանումներ են
Facebook և Instagram սոցիալական ցանցերում գլոբալ խափանումներ են: Օգտատերերը չեն կարողանում մուտք գործել իրենց...
ՀՀ ՊՆ-ն՝ Ճամբարակի զորամասում հնարավոր պատերազմի մասին հայտարարելու լուրերի վերբերյալ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։««Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամասո...
«Կանազ»-ը երաժշտական ակադեմիա կդառնա, որն իր տեսակով միակը կլինի երկրում. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքում հայտնել է, որ ՀՀ մայրաքաղաքում կստեղծվի միջազգային երաժշտական ակադեմիա, որն...