Թուրքիայում այսօր և վաղը ռեստորանների եւ սրճարանների դեմ բոյկոտ է հայտարարված
Թուրքիայում սննդի ոլորտում գների բարձրացման պատճառով երկրի բնակիչները բոյկոտել են սրճարաններն ու ռեստորանները: Սոցիալական ցանցերի օգտատերերը միավորվել են եւ որոշել են հանգստյան օրերին (ապրիլի 20-21) դադարեցնել այցելությունները հաստատություններ, հաղորդում է Sabah-ը:
Ընդգծվում է, որ Optimar կենտրոնի տվյալներով՝ հարցվածների ավելի քան 60 տոկոսը Թուրքիայում տնտեսական իրավիճակը եւ սիրիացի փախստականներին համարում են առանցքային խնդիրներ: Հրապարակման մեջ ասվում է, որ քաղաքացիները սկսել են սոցցանցերում կիսվել իրենց վճարած հաշիվների կտրոններով։ Նրանք հանդես են գալիս հանրային սննդի ոլորտում վերահսկողության բացակայության խնդրի հրատապ լուծման օգտին։ Ինչպես նշվում է, չափաբաժինների չափի կրճատումը չի նպաստել գների անկմանը։
Ավելի վաղ Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավար Ֆաթիհ Կարահանը հայտարարել էր, որ Թուրքիայում գնաճը, ինչպես նախատեսվում է, 2024 թվականի արդյունքներով կկազմի 36 տոկոս։ Նա մատնանշեց իրականացվող կոշտ դրամավարկային քաղաքականությունը պահպանելու ծրագրերը, քանի դեռ ցուցանիշները չեն նվազել:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք՝ Երևանում. 14-ամյա երեխան պնևմատիկ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այս դաշտը մի քիչ թեքություն ունի. դարպասների ցանցերը մաշվելու ա, պիտի փոխվի. Վարչապետը՝ Մեդովկայում
ՀՀ վարչապետն այցել է Լոռու մարզի Մեդովկա բնակավայրի նորակառույց հիմնական դպրոց և իր դիտարկումներն արել։ Ֆեյսբուքյան գրառ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեպի «Բագրատաշեն» տանող բոլոր ճանապարհները փակ են. ցուցարարները կոտրել են ԵԿՄ մեքենայի ապակիները
Երևանից Թբիլիսի մեկնող ուղևորատար միկրոավտոբուսը Ալավերդի-Նոյեմբերյան փակ ճանապարահի պատճառով չի կարողանում հասնել անցակ...
«Կանազ»-ը երաժշտական ակադեմիա կդառնա, որն իր տեսակով միակը կլինի երկրում. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքում հայտնել է, որ ՀՀ մայրաքաղաքում կստեղծվի միջազգային երաժշտական ակադեմիա, որն...