ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նռնակով զինված տղամարդու պահանջը հասկանալի չէր, նա ոչ ադեկվատ վիճակում էր. Նարեկ Սարգսյան
Նոր Նորքի ոստիկանության մոտ նռնակով զինված տղամարդու պահանջը հասկանալի չէր, նա տարբեր ոչ հասկանալի բառեր էր ասում, ոչ ադեկվատ վիճակում էր, մնացածը կպարզի քննությունը: Այս ամսին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Նա հայտնեց, որ վնասազերծման հետեւանքով տուժած ոստիկաններ չկան: Սարգսյանը նաեւ հերքեց այն տեղեկությունները մամուլում տարածված, որ ոստիկանության բաժանմունքի վրա 30 հոգով են հարձակվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր՝ 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։
Ավելի ուշ վնասազերծվել էր ոստիկանության մոտ մնացած նռնակով զինված տղամարդը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+ ԿԱԴՐԵՐ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԻՑ. Մարդկանց գնդակահարում են հենց առևտրի կենտրունում
Մարդկանց գնդակահարում են հենց առրտրի կենտրունում: Արդեն հայտնի է զոհերի ու վիրավորների մասին։ Մարդիկ դեռևս արգելափա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+. Կրակոցներ՝ Մոսկվայի Crocus City Hall-ում. կան տասնյակ զոհեր և տուժածներ
Մոսկվայի Крокус Сити Холл-ում հրաձգություն է տեղի ունեցել, նախնական տվյալներով կան տուժածներ:Ըստ ականատեսների՝ տղամարդը...
Crocus-ի ահաբեկչության հետևանքով անհետ կորած համարվող Լիլիթ Իսրայելյանը զոհվել է
Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անհետ կորած Լիլիթ Իսրայելյանը զոհվել է։ Նա ամուսնու հ...
18+ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սարսափելի կադրեր. Կրոկուսի շենքի մոտ ընկած են ահաբեկչության հետևանքով զոհվածների մարմինները
Սարսափելի կադրեր. Կրոկուսի շենքի մոտ ընկած են ահաբեկչության հետևանքով զոհվածների մարմինները։ Crocus-ի մոտ գտնվող դի...