Պատահարներ
Կարևոր
Crocus-ի ահաբեկչության հետևանքով անհետ կորած համարվող Լիլիթ Իսրայելյանը զոհվել է
Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անհետ կորած Լիլիթ Իսրայելյանը զոհվել է։ Նա ամուսնու հետ գնացել էր «Պիկնիկ» խմբի համերգին, հայտնում է Regnum-ը։
«Ցավոք, Լիլիթն ու Վուգարը զոհվել են։ Մեզ հենց նոր ասացին Լիլիթի մահվան մասին։ Մեզ համար շատ դժվար է»,- ասել է ընտանիքը։
33-ամյա Լիլիթ Իսրայելյանն ու նրա ամուսինը՝ Վուգար Հուսեյնովը, վաղուց են երազել խմբի համերգին մասնակցելու մասին։ Այդ օրը նրանք ընտանիքին զգուշացրել են, որ մի քանի ժամով կապի մեջ չեն լինելու, որպեսզի ոչ ոք իրենց չխանգարի։
Մարտի 23-ի առավոտյան հարազատները Վուգարին հայտնաբերել են զոհվածների հրապարակված ցուցակներում, Լիլիթը համարվում էր անհետ կորած։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+ ԿԱԴՐԵՐ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԻՑ. Մարդկանց գնդակահարում են հենց առևտրի կենտրունում
Մոսկվայում ահաբեկչության հետևանքով տուժածների թիվը հասել է 180-ի
Հարևանուհուն սպանած և դստերը դանակահարած տղամարդը ձերբակալվել է
Ակնհայտ էր, որ սա ահաբեկչական ակտին բնորոշ վարքագիծ էր և վերջինս վնասազերծվեց. փոխքաղաքապետ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի փողոցներից մեկում գազատար է կողաշրջվել
Կրակել է համագյուղացու ուղղությամբ և փորձել լքել երկիրը. մանրամասներ՝ ողբերգական միջադեպից
3.0