ԵԽ պատգամավորները կոչ են արել աջակցել ԼՂ հայկական ժառանգության օբյեկտների վրա տեսախցիկների տեղադրման հարցում
Եվրոպական Խորհրդարանի մի խումբ պատգամավորներ կոչ են արել ԵՄ առաջնորդներին ապահովել, որ ԵՄ-ն ակտիվ քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութաին և կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը X-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել՝ կցելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտ Մեցոլային հասցեգրված ծավալուն նամակի բավանդակությունը:

«Մենք՝ Եվրոպական խորհրդարանի ներքոստորագրյալ անդամներս, անհանգստացած ենք, որ Լեռնային Ղարաբաղում հազարամյա հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը գտնվում է ոչնչացման, պղծման և յուրացման անմիջական սպառնալիքի ներքո՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշման խիստ խախտմամբ: Այդ օբյեկտները մեր Եվրոպական ժառանգության կարևոր մասն են կազմում, և մեր պարտքն է ապահովել դրանց պահպանությունը։
2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ավերվել են հայկական մշակութային և կրոնական ժառանգության խորհրդանշական օբյեկտները, այդ թվում՝ եկեղեցիներ, հուշարձաններ, խաչքարեր, գերեզմանատներ, արձաններ՝ օտարվել, իսկ հայկական արձանագրությունները՝ ջնջվել են հայկական եկեղեցիների և տապանաքարերի պատերից»,- նշված է նամակում:

Կոչ ենք անում կոնկրետ քայլեր ձեռնարկել Եվրոպական մակարդակով ապահովելու, որ տարածաշրջանի հայկական հարուստ մշակութաին և կրոնական ժառանգությունը պաշտպանված լինի այդ թվում նաև՝
Ալիևի ռեժիմի համար վերջնաժամկետ սահմանել՝ թույլ տալով միջազգային մոնիտորինգի, գնահատման և փաստահավաք առաքելությունների մուտքը տարածաշրջան,
Ալիևի ռեժիմի համար վերջնաժամկետ սահմանել՝ թույլ տալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունները մուտք գործեն տարածաշրջան,
Լեռնային Ղարաբաղի հայերի՝ հայրենիք վերադառնալու իրավունք ապահովել միջազգային մեխանիզմների շրջանակներում, որոնք կերաշխավորեն նրանց անվտանգությունը,
Պատժամիջոցներ սահմանել Ալիևի ռեժիմի դեմ՝ Միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր վճիռների և միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտման համար,
Աջակցել Լեռնային Ղարաբաղի հայկական ժառանգության օբյեկտներից յուրաքանչյուրի վրա 24/7 տեսահսկման տեսախցիկների տեղադրմանը՝ այդ օբյեկտներն իրական ժամանակում աշխարհի ցանկացած կետից վերահսկելու համար՝ հետագա ոչնչացումը կանխելու նպատակով»,- հստակեցված է նամակի մեջ:
Նմանատիպ հոդվածներ
36-ամյա տղամարդը կոտրել է Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում տեղադրված բոլոր արագաչափերը
Այսօր ՀՀ Ներքին գործեր նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Ա...
ԵԽ նախարարների կոմիտեն Բաքվին կոչ է արել կատարել լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ որոշումը
Մարտի 12-14-ը Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նիստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք պետք է կանգնեցնեք այդ նահանջը և ասենք՝ հերիք է. Միքայել Արքեպիկոպոս Աջապահյան
Այս քարերը 7-րդ դարից կանգնած, խոսում են, որ սա Հայաստանն է: Մեզ որպես ազգ պետք է տեր կանգնենք մեր սահմաններին, այս քարե...
Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել են «Մարտական եղբայրության» 24 անդամների
Ձերբակալվել են «Մարտական եղբայրության» անդամներ, հայտնում է միաբանության ֆեյսբուքյան էջը՝ նշելով, որ որպես բերման ենթարկ...