ԱՄՆ-ում Boeing 777-ն արտակարգ վայրէջք է կատարել

Boeing ընկերության ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը հանգեցրել է Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռի հարկադիր վայրէջքի։ Այս մասին հայտնում է CBS News հեռուստաալիքը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


«Amercian Airlines ընկերության Boeing 777-ը չորեքշաբթի ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում՝ ինչ-որ տեխնիկական խնդրի պատճառով», - ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:


Ընկերության ներկայացուցչի խոսքով, որին հղում է անում հեռուստաալիքը, առաջացած խնդրի մասին հայտնել է ինքնաթիռի օդաչուն: Սակայն թե ինչն է դարձել արտակարգ վայրէջքի պատճառը, չի հաղորդվում։ Վայրէջքի ժամանակ ուղևորներից ոչ մեկը չի տուժել:


Երկուշաբթի էլ մոտ 50 մարդ Էր տուժել տեխնիկական անսարքության պատճառով, որն առաջացել է ավստրալական Սիդնեյից Նորզելանդական Օքլենդ ուղևորվող LATAM ավիաընկերության Boeing ինքնաթիռի թռիչքի ժամանակ: Ինչպես հաղորդել Է CNN հեռուստաալիքը, չվերթի օդաչուն հայտարարել է, որ ժամանակավորապես կորցրել է ինքնաթիռի վերահսկողությունը:


Ավելի վաղ New York Times թերթը հայտնել էր, որ Boeing ընկերությունը չի անցել ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի վարչության (FAA) 89 ստուգումներից 33-ը, որոնք գերատեսչությունը սկսել էր 737 Max մոդելի ինքնաթիռի մոտ թռիչքի ժամանակ պոկված ֆյուզելյաժի բեկորի հետ կապված միջադեպի հետաքննության շրջանակներում: Հրատարակության տվյալներով՝ Boeing-ը եւ նրա մատակարար Spirit AeroSystems-ը խախտել են օդանավերի հավաքման ժամանակ որակի վերահսկման շատ պահանջներ:


Քաղաքականություն