Բաքուն սպասում է Հայաստանի քայլերին․ Բայրամով
Ադրբեջանը կատարել է Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների բացման վերաբերյալ իր պարտավորությունները։ Այս մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է Շվեյցարիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է APA-ն։
Բայրամովի խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում շարունակվում է աշխատանք տարվել տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ։ Այդ գործընթացի առանցքային տարրերից մեկը, նրա խոսքով, TRIPP նախագիծն է, որն ընդգրկված է Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ստորագրված փաստաթղթում։
«Նախապատրաստական փուլի ավարտից հետո Հայաստանում պետք է սկսվեն շինարարական աշխատանքները։ Ադրբեջանը մեծ մասամբ կատարել է աշխատանքի իր մասը»,- հայտարարել է Բայրամովը։
Նա նշել է, որ հայկական կողմը նույնպես պետք է որոշակի աշխատանքներ կատարի։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը «կնպաստի ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացմանը»։
«Այս նախագծերը ոչ միայն կապ կապահովեն Ադրբեջանի և Նախիջևանի միջև, այլև նոր տնտեսական հնարավորություններ կստեղծեն Ադրբեջանի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար»,- ասել է ադրբեջանցի նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկա...
Կոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի աշնանը Կոտայքի մարզը կդառնա տեղական ինքնակառավարման ընտրությունների գլխավոր...
Մոսկվան սպասում է Հայաստանի որոշմանը. վճռորոշ պահը մոտենում է
Մոսկվայի համար այսօր ամենահրատապ հարցերից մեկը, թերևս, այն է, թե ինչպես դուրս գալ ուկրաինական ցանցից, որի մեջ Կրեմլն է փ...
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը. Զանգեզուրի պղնձ...