ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայում կրակի դադարեցման` ԱՄՆ նախաձեռնությանը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է Գազայում կրակի դադարեցման և տեղահանվածների աստիճանական վերադարձի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջ քաշած նախաձեռնությանը, հայտնում է Al Arabiya-ն:
Politico-ն ավելի վաղ գրել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է դիտարկել Իսրայելին ռազմական օգնությունը սահմանափակելու հարցը, եթե Թել Ավիվն ընդլայնի իր ցամաքային գործողությունը Գազայի հատվածում:
ԱՄՆ-ի առաջ քաշած նախաձեռնությունը նախատեսում է անկլավում ռազմական գործողությունների դադարեցում և տեղահանվածների աստիճանական վերադարձ։
Միևնույն ժամանակ, ամերիկյան առաջնորդն ընդգծել է, որ հրադադարի մասին համաձայնագիրն արդեն գտնվում է արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ձեռքում, և այն ընդունելու որոշումը պատկանում է բացառապես խմբավորման ղեկավարությանը։ Այսպիսով, Վաշինգթոնը զինադադար կնքելու պատասխանատվությունը դրել է պաղեստինյան կողմի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինային 150 անօդաչու թռչող սարք և վեց «Կեսար» փոխանցելու մասին
Ֆրանսիան առաջիկա շաբաթների ընթացքում Ուկրաինային կփոխանցի 150 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և վեց «Կեսար» հաուբից։ Այս մասին...
ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի պատրաստվում զորք ուղարկել Ուկրաինա
ԱՄՆ-ը չի ծրագրում ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա, հայտարարել է ԱՄՆ ղեկավարի ազգային անվտանգության հարցերով խորհրդակա...
Պենտագոնի ղեկավար կարծում է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի պարտության դեպքում ստիպված կլինի կռվել ՌԴ-ի հետ
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը կարծում է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի պարտության դեպքում ստիպված կլինի կռվել Ռուսաստանի հետ․«Մե...
Ուկրաինական անօդաչուները կրկին գրոհել են ՌԴ-ն
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը Բրյանսկի շրջանի վրա որսացել և ոչնչացրել են չորս ուկրաինական անօդաչու թռչող սա...