Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինային 150 անօդաչու թռչող սարք և վեց «Կեսար» փոխանցելու մասին
Ֆրանսիան առաջիկա շաբաթների ընթացքում Ուկրաինային կփոխանցի 150 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և վեց «Կեսար» հաուբից։ Այս մասին մարտի 12-ին խորհրդարանի ստորին պալատում հայտարարել է հանրապետության վարչապետ Գաբրիել Աթալը։
«Մենք կշարունակենք այդ մատակարարումները, որոնք անհրաժեշտ են Ուկրաինային։ Մենք բեկումնային փուլում ենք այս հակամարտության մեջ»,- ասել է նա Ազգային ժողովում տեղի ունեցած բանավեճի ժամանակ:
Ֆրանսիան նաև կհովանավորի ևս 12 «Կեսար» հաուբիցների առաքումը, կմատակարարի մոտ 600 AASM կառավարվող ռումբ և մոտ 40 SCALP հրթիռ։
Աթալը նաև նշել է, որ Ֆրանսիան Ուկրաինայի համար ամսական կարտադրի մինչեւ 3 հազար հրանոթ և կմասնակցի Չեխիայի առաջարկած զինամթերքի գնմանը։
Նմանատիպ հոդվածներ
Պենտագոնի ղեկավար կարծում է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի պարտության դեպքում ստիպված կլինի կռվել ՌԴ-ի հետ
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը կարծում է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի պարտության դեպքում ստիպված կլինի կռվել Ռուսաստանի հետ․«Մե...
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայում կրակի դադարեցման` ԱՄՆ նախաձեռնությանը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է Գազայում կրակի դադարեցման և տեղահանվածների աստիճանական վերադարձի վերաբերյալ ԱՄՆ-...
ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի պատրաստվում զորք ուղարկել Ուկրաինա
ԱՄՆ-ը չի ծրագրում ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա, հայտարարել է ԱՄՆ ղեկավարի ազգային անվտանգության հարցերով խորհրդակա...
Ուկրաինական անօդաչուները կրկին գրոհել են ՌԴ-ն
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը Բրյանսկի շրջանի վրա որսացել և ոչնչացրել են չորս ուկրաինական անօդաչու թռչող սա...