Թուրքիային Ֆ-16-ների վաճառքն արգելող բանաձևը մերժվել է
ԱՄՆ Սենատը մերժել է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը արգելափակելու փորձը, ցույց են տալիս քվեարկության արդյունքները։ Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
Սենատորները հրաժարվել են բանաձևի նախագիծը ներկայացնել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդհանուր քվեարկությանը:
Այն բանից հետո, երբ Թուրքիան հրաժարվեց Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու դեմ իր առարկություններից, Սպիտակ տունը խնդրեց Կոնգրեսին հաստատել F-16-ների և դրանց արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային ավելի քան 20 միլիարդ դոլարով:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ սենատոր Ռենդ Փոլը դատապարտել է թուրքական F-16-ների կիրառումը 2020 թվականին Թուրքիայի, Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ հարձակումների ժամանակ՝ կոչ անելով Սենատի իր գործընկերներին ընդունել բանաձև, որն արգելափակում էր F-16-ների և ամերիկյան այլ սպառազինության համակարգերի վաճառքը Թուրքիային։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն` ադրբեջանական կողմի հայտարարության մասին
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, թե իբր ՀՀ ԶՈւ-ն գնդակոծել է Քարվաճառի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիր...
ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակն այսօր Հայաստան կառաքվի. Le Figaro
Այսօր Հայաստան կառաքվի նաև պաշտպանական սպառազինության ֆրանսիական խմբաքանակը: Այս մասին տեղեկացնում է Le Figaro-ն։«Le Fig...
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Մեդվեդև
Բունդեսվերի սպաների միջև գաղտնալսված խոսակցությունը վկայում է այն մասին, որ Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բնակելի շենքի մոտ անօդաչու թռչող սարք է ընկել ու պայթել. Սանկտ Պետերբուրգ
Սանկտ Պետերբուրգում բնակելի շենքի մոտ անօդաչու թռչող սարք է ընկել ու պայթել։Սանկտ Պետերբուրգի նահանգապետը հայտնել է Կրաս...