ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բնակելի շենքի մոտ անօդաչու թռչող սարք է ընկել ու պայթել. Սանկտ Պետերբուրգ
Սանկտ Պետերբուրգում բնակելի շենքի մոտ անօդաչու թռչող սարք է ընկել ու պայթել։
Սանկտ Պետերբուրգի նահանգապետը հայտնել է Կրասնոգվարդեյսկի շրջանում տեղի ունեցած միջադեպի մասին, սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել: «Տուժածներ չկան։ Մասամբ վնասվել է երկու տների պատշգամբների ապակեպատումը։ Տուժած բնակարանների բնակիչները տարհանվել են»,-գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Հաղորդվում է, որ տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության և իրավապահ մարմինների աշխատակիցները։ Ձևավորվել է օպերատիվ շտաբ, որը գլխավորում է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը։
Ռուսական այլ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ անօդաչու թռչող սարքն ընկել է Պիսկարևսկի պողոտայում գտնվող բնակելի շենքի մոտ։ Պայթյունի հետևանքով կոտրվել են բնակարանների ապակիները։ Դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։ Միջադեպի մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն` ադրբեջանական կողմի հայտարարության մասին
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, թե իբր ՀՀ ԶՈւ-ն գնդակոծել է Քարվաճառի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիր...
ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակն այսօր Հայաստան կառաքվի. Le Figaro
Այսօր Հայաստան կառաքվի նաև պաշտպանական սպառազինության ֆրանսիական խմբաքանակը: Այս մասին տեղեկացնում է Le Figaro-ն։«Le Fig...
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Մեդվեդև
Բունդեսվերի սպաների միջև գաղտնալսված խոսակցությունը վկայում է այն մասին, որ Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատեր...
Թուրքիային Ֆ-16-ների վաճառքն արգելող բանաձևը մերժվել է
ԱՄՆ Սենատը մերժել է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը արգելափակելու փորձը, ցույց են տալիս քվեարկության արդյունքները։...