Պեսկովն անդրադարձել է Մակրոնի՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորության մասին հայտարարությանը
Կրեմլում ուշադրություն են դարձրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինա Արևմուտքի երկրների զորքեր ուղարկելու հնարավորության մասին հայտարարությանը։ Այս մասին ասել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«ՆԱՏՕ - ի երկրներից Ուկրաինա որոշակի զորակազմեր ուղարկելու հնարավորության քննարկման փաստը, իհարկե, շատ կարևոր է, դա նոր տարր է։ Ֆրանսիայի նախագահի ելույթի մնացած բոլոր տարրերն այսպես թե այնպես արդեն հնչեցվել են, դրանք ընդունվել են ի գիտություն։ Մեզ քաջ հայտնի է պարոն Մակրոնի դիրքորոշումը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու անհրաժեշտության վերաբերյալ», - հավելել Է Պեսկովը և հայտարարել․
«Բայց մենք ուշադրություն ենք դարձրել այն հանգամանքին, որ Ուկրաինա զինվորականներ ուղարկելու թեման իսկապես քննարկվել է»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել ապագայում Ուկրաինա զորք ուղարկելը
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե երբ և որտեղ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը
Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությու...
Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկե՞լ է նրա հայտարարությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ դեռ չի քննարկել նրա հայտարարությունը ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության «սառե...
ՀԱՊԿ-ից մեկնաբանել են անդամակցությունը դադարեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանի կողմից անդամակցության դադարեցման դիմում չի ստացել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզն, ամենա...
Ռուսաստանն ու Իրանն ինչպե՞ս կընկալեն Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը
«Երբ խոսում ենք պարտավորությունների մասին, պետք է դիտարկենք երկուստեք»։ Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նա...