Քաղաքականություն
Պաղեստինի վարչապետը հրաժարական է տվել
Julya
Պաղեստինյան ազգային վարչակազմի վարչապետ Մուհամմադ Շտայեն պաշտոնապես ներկայացրել է կառավարության հրաժարականը նախագահ Մահմուդ Աբբասին։
«Ես կառավարության հրաժարականը նախագահ Մահմուդ Աբբասին եմ ներկայացրել 2024 թ․ փետրվարի 20-ին, իսկ այսօր ես այն հանձնում եմ գրավոր կերպով», -ասել է նա։
Վարչապետը պարզաբանել է, որ «այս որոշումը գալիս է Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի դեմ ագրեսիայի և Հորդանան գետի արևմտյան ափին, ներառյալ՝ Երուսաղեմ քաղաքում, աննախադեպ էսկալացման հետ կապված քաղաքական, անվտանգային և տնտեսական զարգացումների լույսի ներքո»:
Նշենք, որ Մուհամմադ Շտայեն Պաղեստինյան ազգային վարչակազմի վարչապետն է 2019 թվականից։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե երբ և որտեղ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը
Julya
ՀԱՊԿ-ից մեկնաբանել են անդամակցությունը դադարեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
Julya
Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկե՞լ է նրա հայտարարությունը
Julya
Ռուսաստանն ու Իրանն ինչպե՞ս կընկալեն Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը
Julya