Ռուսաստանը Երևանից պարզաբանում է ակնկալում. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Մոսկվան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության կապակցությամբ ելնում է նրանից, որ Երևանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ ՝ այդ կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով, սակայն ՌԴ-ն Երևանից պարզաբանում է ակնկալում այդ հայտարարության վերաբերյալ: Այս մասին ասել են Ռուսաստանի ԱԳՆ-ից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«2022 թվականի սեպտեմբերին հայկական կողմի խնդրանքով օպերատիվ կերպով կազմավորվել և ՀՀ սահմանամերձ շրջաններ է ուղարկվել ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի առաքելություն։
Արդյունքներով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից պատրաստվել էր որոշում ՀՀ-ում դիտորդական առաքելություն տեղակայելու մասին։
Մեր մեղքով կամ կազմակերպության մյուս անդամների մեղքով չէ, որ այս հավասարակշռված որոշումը մերժվել է Հայաստանի իշխանությունների կողմից»,- նշել են գերատեսչությունից։
ԱԳՆ-ից նաև հավելել են, որ «ի պատասխան Երևանը ցուցադրաբար նախընտրեց հրավիրել ԵՄ-ից կեղծ դիտորդների. փաստերը վկայում են և կասկած չեն թողնում նրանց աշխատանքի զրոյական արդյունավետության մասին»:
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ից մեկնաբանել են անդամակցությունը դադարեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանի կողմից անդամակցության դադարեցման դիմում չի ստացել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզն, ամենա...
Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկե՞լ է նրա հայտարարությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ դեռ չի քննարկել նրա հայտարարությունը ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության «սառե...
Ռուսաստանն ու Իրանն ինչպե՞ս կընկալեն Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը
«Երբ խոսում ենք պարտավորությունների մասին, պետք է դիտարկենք երկուստեք»։ Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նա...
էսկալացիայի վտանգն իրական է մնում. Էմանուել Մակրոնը` Փաշինյանի հետ հանդիպմանը
Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգն իրական է մնում: Այս մասին Հայաստանի վարչապե...