Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել Է Եվրամիության պատժամիջոցների 13-րդ փաթեթին
Ռուսաստանի ԱԳՆ-ն այսօր՝ փետրվարի 23-ին ընդունված Եվրամիության պատժամիջոցների 13-րդ փաթեթն անօրինական է համարում։ Ի պատասխան նոր սահմանափակումների՝ ԱԳՆ-ն ընդլայնել է եվրոպական երկրների քաղաքացիների սև ցուցակը, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է:
Հայտարարության մեջ ասվում է, որ ի պատասխան ԵՄ պատժամիջոցների՝ Ռուսաստանը կարգելի Եվրամիության երկրների ուժային գերատեսչությունների ներկայացուցիչների մուտքը երկիր, նրանց, ովքեր ներգրավված են ռուս պաշտոնյաների «հետապնդմանը», հանդես են գալիս ռուսական ակտիվների բռնագրավման օգտին, աջակցում են պատժամիջոցներին և փորձում են «խաթարել Ռուսաստանի հարաբերություններն այլ պետությունների հետ»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք որ ԵՄ–ի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր` 13-րդ փաթեթը ներառում է 194 ֆիզիկական և իրավաբանական անձ, պատժամիջոցների ենթարկված անձանց ընդհանուր քանակը գերազանցել է 2 հազարը։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ից մեկնաբանել են անդամակցությունը դադարեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանի կողմից անդամակցության դադարեցման դիմում չի ստացել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզն, ամենա...
Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկե՞լ է նրա հայտարարությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ դեռ չի քննարկել նրա հայտարարությունը ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության «սառե...
Ռուսաստանն ու Իրանն ինչպե՞ս կընկալեն Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը
«Երբ խոսում ենք պարտավորությունների մասին, պետք է դիտարկենք երկուստեք»։ Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նա...
էսկալացիայի վտանգն իրական է մնում. Էմանուել Մակրոնը` Փաշինյանի հետ հանդիպմանը
Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգն իրական է մնում: Այս մասին Հայաստանի վարչապե...