Պետդումայում մեկնաբանել են ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության սառեցման մասին հայտարարությունը
ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության կասեցումը կարող է ժամանակավոր և անհրաժեշտ լինել «որոշ քաղաքական գործիչների նյարդերը հանգստացնելու համար»: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:
«Ես կարծում եմ, որ «սառեցրել են» ասելով նկատի ունի որոշ ժամանակ, որն անհրաժեշտ է որոշ քաղաքական գործիչների նյարդերը հանգստացնելու և այդ կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում իրենց անվտանգության վրա հանգիստ աշխատելու համար»,-գործակալությանը մեկնաբանել է Կալաշնիկովը պայմանագրի կասեցումը:
Նա նշել է, որ Հայաստանն իսկապես արդեն մի քանի ամիս է, ինչ «սառեցրել է» իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, թեև Երևանին այդ պայմանագիրը ձեռնտու է, հավելել Է խորհրդարանականը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին:
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ից մեկնաբանել են անդամակցությունը դադարեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանի կողմից անդամակցության դադարեցման դիմում չի ստացել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզն, ամենա...
Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկե՞լ է նրա հայտարարությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ դեռ չի քննարկել նրա հայտարարությունը ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության «սառե...
Ռուսաստանն ու Իրանն ինչպե՞ս կընկալեն Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը
«Երբ խոսում ենք պարտավորությունների մասին, պետք է դիտարկենք երկուստեք»։ Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նա...
էսկալացիայի վտանգն իրական է մնում. Էմանուել Մակրոնը` Փաշինյանի հետ հանդիպմանը
Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգն իրական է մնում: Այս մասին Հայաստանի վարչապե...