ԵՄ-ն պաշտոնապես հաստատել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների 13-րդ փաթեթը
Եվրոպական միության Խորհուրդն այսօր պաշտոնապես հաստատել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 13-րդ փաթեթը։
Դրանք սահմանվում են 106 ֆիզիկական և 88 իրավաբանական անձանց նկատմամբ։ Այսպիսով՝ պատժամիջոցների ենթարկված անձանց ընդհանուր թիվը գերազանցել է երկու հազարը։
ԵՄ խորհուրդն ընդգծել է, որ պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներին Ռուսաստանի Դաշնության հասանելիությունը սահմանափակելուն։
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել նաև Չինաստանի, Շրի Լանկայի, Սերբիայի, Ղազախստանի, Թաիլանդի և Թուրքիայի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանի նկատմամբ ընդունված պատժամիջոցների շրջանցմանն աջակցելու համար:
ԵՄ-ն արտահանման սահմանափակումներ է մտցրել ռուսական ռազմաարդյունաբերական համալիրին բաղադրիչներ տրամադրող 27 ընկերությունների և կազմակերպությունների նկատմամբ:
Այն ուժի մեջ կմտնի միության պաշտոնական մատյանում հրապարակվելուց հետո։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ից մեկնաբանել են անդամակցությունը դադարեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանի կողմից անդամակցության դադարեցման դիմում չի ստացել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզն, ամենա...
Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկե՞լ է նրա հայտարարությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ դեռ չի քննարկել նրա հայտարարությունը ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության «սառե...
Ռուսաստանն ու Իրանն ինչպե՞ս կընկալեն Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը
«Երբ խոսում ենք պարտավորությունների մասին, պետք է դիտարկենք երկուստեք»։ Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նա...
էսկալացիայի վտանգն իրական է մնում. Էմանուել Մակրոնը` Փաշինյանի հետ հանդիպմանը
Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգն իրական է մնում: Այս մասին Հայաստանի վարչապե...