Ադրբեջանը` ՀՀ-ի վրա նոր հարձակման հնարավորության վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
«Ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի դեմ կրկին առաջադրված անհիմն մեղադրանքները միտումնավոր լարվածություն են ստեղծում տարածաշրջանում և ուղղված են խաղաղ գործընթացի հերթական խափանմանը»: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է. «Այն պնդումները, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, չեն համապատասխանում միջազգային իրավունքի սկզբունքներին, առկա փաստերի ակնհայտ խեղաթյուրում են և նպատակ ունեն մոլորեցնելու միջազգային հանրությանը»:
«ՀՀ վարչապետի հայտարարությունները Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպումից հետո և Ֆրանսիայի՝ որպես դրա վայր ընտրելը, ՀՀ-ի կողմից Գերմանիայի ջանքերի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է»,-ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ վերլուծելով պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները՝ գալիս են այն եզրակացությանը, որ նոր հարձակումը Հայաստանի վրա հավանական է։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ից մեկնաբանել են անդամակցությունը դադարեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանի կողմից անդամակցության դադարեցման դիմում չի ստացել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզն, ամենա...
Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկե՞լ է նրա հայտարարությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ դեռ չի քննարկել նրա հայտարարությունը ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության «սառե...
Ռուսաստանն ու Իրանն ինչպե՞ս կընկալեն Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը
«Երբ խոսում ենք պարտավորությունների մասին, պետք է դիտարկենք երկուստեք»։ Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նա...
էսկալացիայի վտանգն իրական է մնում. Էմանուել Մակրոնը` Փաշինյանի հետ հանդիպմանը
Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգն իրական է մնում: Այս մասին Հայաստանի վարչապե...