ԶՈՒ-ում կադրային նոր փոփոխություններ են տեղի ունեցել
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի փետրվարի 14-ի մի շարք հրամանագրերով`
Կարեն Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից, Թեմուր Շահնազարյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈւ ԳՇ պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության ԶՈւ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից, իսկ Արսեն Մանգասարյանը նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ՝ ազատելով Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից:
Բացի այդ, Արմեն Սեյրանյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության պետի պաշտոնում, Համլետ Լևոնյանը՝ Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնում:
Վաչագան Ներսեսյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից: ԶՈՒ ԳՇ շտաբի մարտական պատրաստության վարչության պետ է նշանակվել Դավիթ Ալեքսանյանը։Վիգեն Մկրտչյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ:
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության ներուժը բարձր է համարում
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ ներուժ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղա...
Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, Արթուր Երոյանը` ԶՈւ ԳՇ պետի տեղակալ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի փետրվարի 13-ի հրամանագրով՝ Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորմ...
ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 16-ին՝ ժամը 12:50-ին, Հայաստանի Հանրապետո...
ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակն այսօր Հայաստան կառաքվի. Le Figaro
Այսօր Հայաստան կառաքվի նաև պաշտպանական սպառազինության ֆրանսիական խմբաքանակը: Այս մասին տեղեկացնում է Le Figaro-ն։«Le Fig...