ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Գոռ Ներսիսյանը՝ առաջին Եվրոպայի չեմպիոնը հայկական կարատեի պատմության մեջ
2024 թվականի փետրվարի 9-11-ը Թբիլիսիում անցկացվեց կարատեի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը (WKF): Մայրցամաքային ֆորումը հավաքել է մրցաշարի պատմության մեջ ռեկորդային թվով մասնակիցներ՝ 1160 մարզիկներ 49 երկրներից:
Թբիլիսիում տեղի ունեցած՝ Եվրոպայի Ս21 առաջնությունում եզրափակիչ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Ներսիսյանը հաղթեց մակեդոնացի մրցակցին՝ դառնալով Ս21 -84 կարգում Եվրոպայի չեմպիոն։
Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի մարզիկ Գոռ Ներսիսյանը եզրափակիչ էր դուրս եկել՝ հաղթելով բոլոր 5 գոտեմարտերում:
ՀՀ Կարատեի Ազգային Ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հայկական կարատեի պատմության մեջ առաջին անգամ ունեցանք ոսկե մեդալ Եվրոպայի առաջնությունից:



Նմանատիպ հոդվածներ
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
Վարազդատ Լալայանն առաջին անգամ կարիերայում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող...
Վարազդատ Լալայանը փոքր ոսկե մեդալակիր է
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց +109 կգ քաշայինների A խմբի պայք...
Ըմբշամարտի ԵԱ․ պայքարը սկսում է Արթուր Ալեքսանյանը, ՀՀ-ն ունի ևս 4 ներկայացուցիչ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը փ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արթուր Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթը
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող ա...