Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Վարազդատ Լալայանն առաջին անգամ կարիերայում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին մրցումային օրը Վարազդատ Լալայանը երկամարտի 455 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն (205+250):


Այս քաշային կարգում Հայատանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 437 կգ արդյունքով արծաթե մեդալակիր է (190+247):


Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 200 կգ, երկրորդով՝ 205 կգ: Երրորդ մոտեցման 210 կգ-ը ձախողեց: Այս վարժությունում Լալայանը փոքր ոսկե մեդալակիր է:


Սիմոն Մարտիրոսյանը հաջող կատարեց միայն առաջին մոտեցումը, որով պոկեց 190 կգ: Երկրորդ եւ երրորդ մոտեցումները ձախողեց, որոնց համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրել էր 200 կգ: Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:


Հրում վարժությունում Լալայանը պայքարը սկսեց 240 կգ-ով եւ հաջողությամբ կատարեց: Երկրորդ մոտեցմամբ կրկնակի աշխարհի փոխչեմպիոնը հրեց 250 կգ: Երրորդ մոտեցումից հրաժարվեց:


Սիմոն Մարտիրոսյանն հրեց նախ 241 կգ, ապա 247 կգ, երրորդ մոտեցմամբ Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 255 կգ, բայց Մարտիրոսյանը չկարողացավ հրել:


+109 կգ քաշային կարգի առաջատար, 7-ակի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, կրկնակի օլիմպիական վրացի Լաշա Տալախաձեն վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարից:

Քաղաքականություն