Վարազդատ Լալայանը փոքր ոսկե մեդալակիր է
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց +109 կգ քաշայինների A խմբի պայքարը, որտեղ Հայաստանն ունի երկու մասնակից:
Տիտղոսի համար պայքարում են աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը եւ կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:
Ավարտվել է պոկում վարժության մրցումը, որտեղ առաջատարը Վարազդատ Լալայանն է:
Նա նվաճեց փոքր ոսկե մեդալը 205 կգ արդյունքով: Սիմոն Մարտիրոսյանը 190 կգ-ով 3-րդն է:
Այս քաշային կարգում հայտավորված է 11 ծանրորդ: Կրկնակի օլիմպիական չեմպիոն, 7-ակի աշխարհի եւ 7-ակի Եվրոպայի չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն հրաժարվեց պայքարից:
Նմանատիպ հոդվածներ
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
Վարազդատ Լալայանն առաջին անգամ կարիերայում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող...
Հռիփսիմե Խուրշուդյանը՝ կարիերան ավարտելու մասին
Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է պրո...
Հենրիխ Մխիթարյանը ռեկորդ է սահմանել եվրագավաթներում
Հենրիխ Մխիթարյանը դարձել է եվրագավաթներում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը ԱՊՀ երկրներից: 35-ամյա Մխիթարյանը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արթուր Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթը
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող ա...