Մաքսային անցակետում գտնվող 20 տոննա օկտան տեղափոխող ավտոցիստեռնից հեղուկի արտահոսք է եղել
Փետրվարի 9-ին, ժամը 15։31-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգավանի մաքսային անցակետում ավտոցիստեռնից առկա է օկտան հեղուկի թույլ կաթիլային արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Volvo» մակնիշի ավտոցիստեռնի (մոտ 20 տոննա օկտան հեղուկ տեղափոխող) փականի հատվածից առկա է թույլ կաթիլային արտահոսք․ մոտակայքում կան կայանած բեռնատարներ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, ցիստեռնի մոտակայքում գտնվող բեռնատարները տեղափոխել անվտանգ տարածք և իրականացրել հեթապահություն. արտահոսքը դադարեցվել է տեղի ուժերով:
Նմանատիպ հոդվածներ
Մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում բռնկված հրդեհի հետևանքով զինծառայող է մահացել
Փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնա...
Գործելու են արտոնյալ սակագներ՝ տարբեր խմբերի համար․ մանրամասներ՝ տրանսպորտի գինը թանկացնելու վերաբերյալ
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը իր էջում անդրադարձել է հասարակական տրանսպորտի գինը թանկացնելու մասին շրջանառ...
98 հոգի գրանցվել է 20 միլիոն դրամ արժեցող 00 ՕՕ 000 պետհամարանիշը գնելու համար
Փետրվարի 1-ից ավտոմեքենաների «գոլդ» համարանիշների գործարկված էլեկտրոնային աճուրդի հարթակում այս պահին 610 հայտ կա։ Այդ մ...
28 հազար ԱՄՆ դոլար կաշառք՝ ծառայությունից ազատվելու համար․ ՊՆ պաշտոնյայի գործը դատարանում է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ զորակոչային...