98 հոգի գրանցվել է 20 միլիոն դրամ արժեցող 00 ՕՕ 000 պետհամարանիշը գնելու համար
Փետրվարի 1-ից ավտոմեքենաների «գոլդ» համարանիշների գործարկված էլեկտրոնային աճուրդի հարթակում այս պահին 610 հայտ կա։ Այդ մասին տեղեկանում ենք auction.mia.gov.am համակարգից։
Ամենամեծ մրցակցությունը (98) ամբողջությամբ զրոներով՝ 00 ՕՕ 000 պետհամարանիշի դեպքում է, սկզբնական գինը՝ 20 միլիոն դրամ (50 հազար դոլար): Թիվը կարող է փոխվել, գրանցումները հարթակում դեռևս շարունակվում են։
Համարների սեփականատերները որոշվելու են աճուրդի միջոցով, մինչև մեկնարկը համարանիշները ձեռք բերող անձինք մասնակցելու են քվեարկությանը, առաջին քվեարկողների քանակով կձևավորվի առաջին աճուրդին մասնակցող համարանիշների ցանկը։ Աճուրդի մասնակցության պայմաններից է արժեքի հինգ տոկոսի կանխավճարը։
Քվեարկությունը սկսվել է փետրվարի 2-ին և կշարունակվի մինչև փետրվարի 12-ը։
Նմանատիպ հոդվածներ
Մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում բռնկված հրդեհի հետևանքով զինծառայող է մահացել
Փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնա...
Գործելու են արտոնյալ սակագներ՝ տարբեր խմբերի համար․ մանրամասներ՝ տրանսպորտի գինը թանկացնելու վերաբերյալ
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը իր էջում անդրադարձել է հասարակական տրանսպորտի գինը թանկացնելու մասին շրջանառ...
Մաքսային անցակետում գտնվող 20 տոննա օկտան տեղափոխող ավտոցիստեռնից հեղուկի արտահոսք է եղել
Փետրվարի 9-ին, ժամը 15։31-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
28 հազար ԱՄՆ դոլար կաշառք՝ ծառայությունից ազատվելու համար․ ՊՆ պաշտոնյայի գործը դատարանում է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ զորակոչային...