Գործելու են արտոնյալ սակագներ՝ տարբեր խմբերի համար․ մանրամասներ՝ տրանսպորտի գինը թանկացնելու վերաբերյալ
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը իր էջում անդրադարձել է հասարակական տրանսպորտի գինը թանկացնելու մասին շրջանառվող լուրերին․
«Երևանի քաղաքապետարանում շրջանառվել է միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման ապահովմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը։ Չնայած նախագծի ներկայացումը հենց դրա տարբեր շրջանակներում քննարկելու նպատակ է հետապնդում, ավագանու որոշ անդամներ չեն հապաղում և արդեն սկսել են համատեքստից կտրված և բովանդակային առումով սուտ տեղեկություններ տարածել։
Վաղը լինելու եմ Հանրային հեռուստաընկերության եթերում՝ ներկայացնելու նախագիծը, դրա նպատակները և այս պահի բովանդակությունը, որի առանձին մասեր չենք բացառում, որ կարող են և փոփոխվել՝ առողջ քննադատության և փաստարկների, բայց ոչ երբեք մանիպուլյացիայի և ստի արդյունքում։
Այժմ միայն կնշեմ, որ
1․ Ինչպես և ամբողջ աշխարհում միասնական տոմսային համակարգը ներառելու է տոմսային պրոդուկտներ, որոնք նախատեսված են մշտապես տրանսպորտից օգտվող անձանց համար (համեմատ մատչելի գներով) և գլխավորապես՝ զբոսաշրջիկների և քաղաքի հյուրերի համար նախատեսված տոմսային պրոդուկտներ (համեմատ ավելի թանկ գներով)։
2․ Գործելու են արտոնյալ սակագներ՝ տարբեր խմբերի համար (թոշակառուներ, ուսանողներ և այլն)»,- գրել է Գրիգորյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում բռնկված հրդեհի հետևանքով զինծառայող է մահացել
Փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնա...
Իլոն Մասկը այլևս առաջատար չի․ Բեռնար Առնոն գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը
Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն զբաղեցրել է առաջին տեղը աշխարհի ամենահարուստ մարդ...
43-ամյա կինը ահազանգում է՝ տարել են Ջրվեժ, ատրճանակը պահել վրան ու սեռական հարաբերություն ունեցել
Հունվարի 30-ին՝ Կոտայքի մարզում ժամը 02։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 43-ամյա մի կին ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախ...
Այս տարվա ձմեռը եզակի է, Հայաստանի տարբեր մարզերում սրնգահավեր են նկատվել
Հայաստանում Բնության համաշխարհային հիմնադրամը ներկայացրել է Հայաստանի հազվադեպ այցելուին՝ սրնգահավին․Սրնգահավը տարածված...