Մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում բռնկված հրդեհի հետևանքով զինծառայող է մահացել
Փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը (ծնված 1985 թ.):
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հրդեհը մեկուսացվել և մարվել է:
Այլ տուժածներ չկան:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում պահեստազորայինի ընտանիքի անդամներին և հարազատներին:
Նմանատիպ հոդվածներ
Գործելու են արտոնյալ սակագներ՝ տարբեր խմբերի համար․ մանրամասներ՝ տրանսպորտի գինը թանկացնելու վերաբերյալ
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը իր էջում անդրադարձել է հասարակական տրանսպորտի գինը թանկացնելու մասին շրջանառ...
Իլոն Մասկը այլևս առաջատար չի․ Բեռնար Առնոն գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը
Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն զբաղեցրել է առաջին տեղը աշխարհի ամենահարուստ մարդ...
Կյանքից հեռացել է Գագիկ Գինոսյանը
Մահացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արց...
Օդի ջերմաստիճանը կհասնի +22 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերին
Երևան քաղաքում`Փետրվարի 7-ի գիշերը հնարավոր է թույլ և կարճատև տեղումներ: Փետրվարի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է առանց տ...