Մատնահետքի փորձաքննությունը կտևի ընդամենը 3 րոպե՝ նախկին 2 ժամի փոխարեն
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Հետքաբանական փորձաքննություններ իրականացնող բաժինը, շնորհիվ ձեռք բերած նոր սերնդի սարք-սարքավորման, այսուհետ կիրականացնի առավել ճշգրիտ մատնադրոշմային փորձաքննություններ։ Այս մասին հայտնում են «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Սարքի միջոցով մատնահետքը կսքանավորվի և կթվայնացվի էլեկտրոնային եղանակով, ինչն էլ իր հերթին կհաստատի կամ կհերքի տվյալ անձի նույնականացման փաստը։ Պետք է նշել, որ նույն հետազոտությունը նախկինում իրականացվել է մեխանիկական մեթոդով՝ անձի մատնահետքերը համապատասխան նյութերով թղթի վրա վերցնելու եղանակով, սակայն նոր սարքը փորձագետին թույլ է տալիս նույն հետազոտությունն իրականացնել առավել սեղմ ժամկետում՝ եթե մեխանիկական եղանակով այն իրականացվում էր 2 ժամում, ապա այս սարքի միջոցով ընդամենը 1–3 րոպեների ընթացքում։
Մատնահետքի նույնականացման փորձաքննություն նշանակվում է ըստ անհրաժեշտության և «դակտո» քարտը (փաստաթուղթ), տրամադրվում է ֆիզիկական անձի պահանջով Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, այլ պետությունների դեսպանատներ և մի շարք պետական ու միջազգային կառույցներ ներկայացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ Ճամբարակի զորամասում հնարավոր պատերազմի մասին հայտարարելու լուրերի վերբերյալ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։««Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամասո...
Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Դանիել Իոաննիսյանի մեքենայի հրկիզման դեպքից
ՀՀ քննչական կոմիտեից մանրամասներ են հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի մ...
Տրանսպորտի թանկացման նախագիծը դուրս է բերվել Ավագանու նիստի օրակարգից
Միասնական տոմսային համակարգի ներդրման հարցը դուրս է բերվել փետրվարի 13-ին նախատեսված ավագանու նիստի օրակարգից: Այս մասին...
Դաժան ծեծի են ենթարկել, անկանոն կրակոցներ արձակել․ ՔԿ-ն մանրամասնում է Արթիկի զինված հարձակումը
2024 թվականի փետրվարի 9-ին ստացվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակչից հաղորդում և կից փաստաթղթեր են ստացվել այն մասին,...