Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Դանիել Իոաննիսյանի մեքենայի հրկիզման դեպքից
ՀՀ քննչական կոմիտեից մանրամասներ են հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի մեքենայի հրկիզման դեպքից։
«Դանիել Իոաննիսյանից հաղորդում է ստացվել այն մասին, որ փետրվարի 8-ին՝ ժամը 12:55-ին, Երևանի Դավթաշեն շրջանի Պարիս Հերունու փողոցում կայանված իր «Volvo» մակնիշի ավտոմեքենայի վրա նկատել է հրկիզման հետքեր, որի արդյունքում մասամբ այրվել է մեքենայի հետևի թափարգելը». այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում հայտնեցին քննչական կոմիտեից:
«Դեպքի առթիվ նույն օրը քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն շրջանների քննչական բաժնում քրեական օրենսգրքի 44-264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում ավտոմեքենայի թափարգելի վրա առկա են եղել վառված հետքեր, իսկ նշված ավտոմեքենայի կողային հատվածում, բետոնե ծածկի վրա առկա է ապակե /տարա/ շիշ։ Դ․ Իոանիսյանը ճանաչվել է տուժող ու ցուցմունք տվել՝ հայտնելով իր կասկածները»,- հայտնեցին ՔԿ-ից՝ հավելելով, որ նշանակվել են դատանյութագիտական, դատամատնադրոշմային, դատահրդեհատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:
ՆԳՆ ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցներ՝ կատարվածի հանգամանքները պարզելու, առկա տվյալներն ստուգելու, առերևույթ հացնագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Հիշեցնենք՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտնել էր, որ փորձել են այրել իր մեքենան։ Նա դրանում կասկածում է Ղարաբաղի ՆԳ նախկին նախարարին, որի հափշտակությունների մասին հոդված էր գրել։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ Ճամբարակի զորամասում հնարավոր պատերազմի մասին հայտարարելու լուրերի վերբերյալ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։««Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամասո...
Դաժան ծեծի են ենթարկել, անկանոն կրակոցներ արձակել․ ՔԿ-ն մանրամասնում է Արթիկի զինված հարձակումը
2024 թվականի փետրվարի 9-ին ստացվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակչից հաղորդում և կից փաստաթղթեր են ստացվել այն մասին,...
Տրանսպորտի թանկացման նախագիծը դուրս է բերվել Ավագանու նիստի օրակարգից
Միասնական տոմսային համակարգի ներդրման հարցը դուրս է բերվել փետրվարի 13-ին նախատեսված ավագանու նիստի օրակարգից: Այս մասին...
Ներքին Հանդում փոխհրաձգության ժամանակ 67-ամյա քաղաքացու սիրտը կանգ է առել․ նոր մանրամասներ․ ArmLur
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կող...