Տրանսպորտի թանկացման նախագիծը դուրս է բերվել Ավագանու նիստի օրակարգից
Միասնական տոմսային համակարգի ներդրման հարցը դուրս է բերվել փետրվարի 13-ին նախատեսված ավագանու նիստի օրակարգից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
«Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը բավականին լայն քննարկումների առարկա է դարձել։ Ուրախալին այն է, որ քաղաքական շահարկումներից և բացահայտ ստից զատ՝ շատ զուսպ, քաղաքակիրթ և կառուցողական քննադատության ու հարցադրումների եմ հանդիպում, ինչի պայմաններում ինքս ինձ համար որոշել եմ հնարավորինս մի կողմ դնել այդ շահարկումները և ստահոդ աղմուկը՝ կենտրոնանալով այն խոսքի վրա, որի նպատակը ոչ թե ուղղակի ցեխ շպրտելն է, այլ իրապես ճիշտ և արդարացի որոշման հանգելը։
Ուզում եմ վստահեցնել, որ բոլոր հարցերը և կառուցողական քննադատությունը լրացուցիչ քննարկման և նախագծի ստուգաբանման առիթ են դարձել՝ հենց քաղաքապետարանի ներսում, ինչով պայմանավորված խնդրել եմ քաղաքապետին հարցը հանել առաջիկա ավագանու նիստի օրակարգից՝ նախագիծն ավելի համապարփակ քննարկելու և ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ Ճամբարակի զորամասում հնարավոր պատերազմի մասին հայտարարելու լուրերի վերբերյալ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։««Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամասո...
Դաժան ծեծի են ենթարկել, անկանոն կրակոցներ արձակել․ ՔԿ-ն մանրամասնում է Արթիկի զինված հարձակումը
2024 թվականի փետրվարի 9-ին ստացվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակչից հաղորդում և կից փաստաթղթեր են ստացվել այն մասին,...
Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Դանիել Իոաննիսյանի մեքենայի հրկիզման դեպքից
ՀՀ քննչական կոմիտեից մանրամասներ են հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի մ...
Կրակոցների ձայնը շատ բարձր էր․ համարյա բոլոր դիրքերից կրակում էին. Ներքին Հանդի բնակիչ
ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ վարչական շրջանում այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, կրակոցներ չկան։ Տեղեկությունը...