Հրդեհ՝ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի դասասենյակում
Այսօր, ժամը 08։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վարդաշեն թաղամասի 6-րդ փողոցում գտնվող ուսումնական հաստատությունում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ուսումնական հաստատության դասասենյակներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:11-ին, մարվել՝ 09:18-ին: Դասասենյակում այրվել է գույք:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ Ճամբարակի զորամասում հնարավոր պատերազմի մասին հայտարարելու լուրերի վերբերյալ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։««Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամասո...
Տասնյակ տներ են վնասվել Էրեբունի համայնքում պայթյունի հետևանքով. փոխքաղաքապետ
Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում փետրվարի 5–ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնաս է կրել 34 տ...
Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելու որոշում են բերել՝ մինչև 260 դրամ․ ավագանու անդամ
Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելու որոշում է շրջանառվում։ Այս մասին հայտնում է «Մայր Հայաստան» խմբակցու...
Տրանսպորտի թանկացման նախագիծը դուրս է բերվել Ավագանու նիստի օրակարգից
Միասնական տոմսային համակարգի ներդրման հարցը դուրս է բերվել փետրվարի 13-ին նախատեսված ավագանու նիստի օրակարգից: Այս մասին...