Տասնյակ տներ են վնասվել Էրեբունի համայնքում պայթյունի հետևանքով. փոխքաղաքապետ
Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում փետրվարի 5–ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնաս է կրել 34 տուն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը։
«Ամբողջությամբ փլուզվել է 3 տուն, մասամբ քանդվել է 3 տուն։ Մնացած տներում վնասվել են դռնոր ու պատուհաններ»,– ասել է նա։
Մադաթյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանն արդեն իրականացրել է կարիքների գնահատում։ Իսկ փոխհատուցումների հարցը կքննարկվի միայն պայթյունի պատճառները ուսումնասիրելուց և եզրակացությունն ունենալուց հետո։
Նա տեղեկացրեց, որ բոլոր այն քաղաքացիները, որոնց տները փլուզվել կամ վնասվել են, գիշերել են հարազատնների տանը։ Ապաստան տրամադրելու անհրաժեշություն չի եղել։
Ինչ վերաբերում է մահազած երկու քաղաքացիների հուղարկավորության ծախսերին, ապա փոխքաղաքապետը նշեց, որ հարազատների համաձայնությունը ստանալուց հետո Երևանի քաղաքապետարանը պատրաստ է ծախսերն իր վրա վերցնել։
Հիշեցնենք` փետրվարի 5–ին` ժամը 11։30-ի սահմաններում, պայթյուն է որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում, պայթյունի հետևանքով ամբողջությամբ փլուզվել են Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 43 և թիվ 27ա տները, ևս մի քանի տան կառուցատարրեր վնասվել են։ Փրկարարները փլատակներից դուրս են բերել Ռոզա Նազարյանին (ծնված 1938 թ․) և Հրանտ Սարգսյանին (ծնված 1994 թ․)։ Բժիշկները կնոջ առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ տղամարդունը՝ ծանր։ Փլատակներից դուրս են բերել նաև ամուսինների դիեր։ ԶԼՄ–ների տեղեկություններով` մահացածներն են 37-ամյա Հայկ Սողոմոնյանը և 54-ամյա Գայանե Եղոյանը։ Պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել «Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք» հոդվածով։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ Ճամբարակի զորամասում հնարավոր պատերազմի մասին հայտարարելու լուրերի վերբերյալ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։««Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամասո...
Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելու որոշում են բերել՝ մինչև 260 դրամ․ ավագանու անդամ
Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելու որոշում է շրջանառվում։ Այս մասին հայտնում է «Մայր Հայաստան» խմբակցու...
Դաժան ծեծի են ենթարկել, անկանոն կրակոցներ արձակել․ ՔԿ-ն մանրամասնում է Արթիկի զինված հարձակումը
2024 թվականի փետրվարի 9-ին ստացվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակչից հաղորդում և կից փաստաթղթեր են ստացվել այն մասին,...
Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Դանիել Իոաննիսյանի մեքենայի հրկիզման դեպքից
ՀՀ քննչական կոմիտեից մանրամասներ են հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի մ...