Քաղաքացին ապօրինաբար որսացել է չորս վայրի նապաստակ և երկուսի միսն օգտագործել
Ջերմուկի համայնքային ոստիկանները հերթական կանխարգելիչ միջոցառման` ստուգայց-շրջագայության ընթացքում փետրվարի 2-ին, գիշերվա ժամը 1.30-ի սահմաններում, Ջերմուկի «Մայրաց» թաղամասում կանգնեցրել են «Լեքսուս» մակնիշի մի ավտոմեքենա:
Մեքենան վարում էր Վայք քաղաքի 57-ամյա մի բնակիչ: Ստուգմամբ մեքենայի տեսանելի տեղում նկատվել է որսած չորս նապաստակ, որից երկուսը` ամբողջական:
Ըստ վարորդի, որն ունի որսորդական վկայական, ինքն առանց համապատասխան թույլտվության, «Մայրաց» թաղամասում մոտ երկու ժամ առաջ որսացել է չորս վայրի նապաստակ և երկուսի միսն արդեն օգտագործել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին նախազգուշացնում է չայցելել ՀՀ մի քանի շրջաններ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր՝ փետրվարի 2-ին, նախազգուշացում է հրապարակել, որով հորդորում է դեսպանատան աշխատակիցներ...
ՔԿ-ն՝ Էկոնոմիկայի նախարարությունում կատարվողի մասին
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Մասկի ընկերությունը մարդու ուղեղում իմպլանտ է տեղադրել
Առաջին մարդը ստացել է Neuralink իմպլանտը և իրեն լավ է զգում։ Այս մասին հայտնել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։«Առաջի...
Կդադարեցվի Կիևյան կամրջի և Մաշտոցի պողոտայի մի մասի երթևեկությունը
Կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացու փողոցից մինչև Փակ շուկա, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը։ Այս մասին հայտն...