«Եռաբլուրի գործով» ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի
«Եռաբլուրի գործով» ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի։ Ծնողների փաստաբան Վահե Հովհանիսյանն է այս մասին ֆեյսբուքում գրել, որտեղ մասնավորապես ասել է, որ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է փաստաբան Վահե Հովհանիսյանի ներկայացրած բողոքը ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու դեմ։ Պաշտպանը նշել է, որ հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մերի Մոսինյանի, վերացրել է նաև գլխավոր դատախազության հիշյալ որոշումը։
Հիշեցնենք՝ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին` ՀՀ Անկախության օրը, երբ զոհվածների ծնողները Եռաբլուր էին գնացել, որ արգելեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին, բախումներ տեղի ունեցան ոստիկանների հետ։
Ոստիկանության ծառայողները բիրտ ուժ կիրառեցին ծնողների նկատմամբ։ Նույն օրը ոստիկանության աշխատակիցները ծնողների մի մասին բերման էին ենթարկել, դեպքի առնչությամբ քրեական վարույթ էր հարուցվել. մինչ օրս որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել։
Նմանատիպ հոդվածներ
Մայր Աթոռի դիմաց ակցիա է՝ հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու
Մայր Աթոռի դիմաց ակցիա է՝ հաջակցություն Հայ առաքելական սուրբ եկեղեցու։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենց նպատ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախն օկուպացնելուց առաջ և հետո․ ադրբեջանցիները ոչնչացնում են հայկական հուշարձանները
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հրապարակել է հայկական հուշարձանների վիճակը ներկայացնող լուսանկարներ՝ ինչ են արել...
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ զորակոչիկների համար
Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կ...
Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է նոր խաբեության մասին
Մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է հերթական խաբեության մասին։ Նա ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իրեն ո...