ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ զորակոչիկների համար
Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։
2023 թ. ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթին հետևյալ մասնագիտացումներից մեկով.
- մեքենայական ուսուցում,
- տվյալների ճարտարագիտություն,
- տվյալների վերլուծություն և վիճակագրություն:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են ծանոթանալ մրցույթի պայմաններին և գրանցվել 1991.mil.am կայքում մինչև 2024 թ. հունվարի 7-ը ներառյալ:
Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ 1-28:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է սպասվում վրացական համարանիշով ավտոմեքենաներին հունվարի 1-ից
Կառավարության որոշմամբ` 2024թ–ի hունվարի 1-ից Հայաստանում շահագործվող վրացական գրանցումով ավտոմեքենաներից գանձվելու են օ...
«Խայտառակ շրջափակումից վարորդներ են մահանում». 3500 բեռնատար՝ Լեհաստանի և Ուկրաինայի սահմանին
Լեհաստանի հետ Ուկրաինայի սահմանին 3,5 հազար բեռնատարներից բաղկացած հերթ է գոյացել լեհ փոխադրողների կողմից հսկիչ անցակետե...
Բլոգեր Լապշինը «Զվարթնոց» օդանավակայանում հնդիկների լուսանկարի մասին
«Վերջին օրերին համացանցի հայկական խմբերում շրջանառվում է Երևան ժամանած և օդանավակայանում անձնագրային անցակետի մոտ կանգնա...
«Եռաբլուրի գործով» ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի
«Եռաբլուրի գործով» ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի։ Ծնողների փաստաբան Վահե Հովհանիսյանն է այս...