Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է նոր խաբեության մասին
Մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է հերթական խաբեության մասին։ Նա ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իրեն ուղղված հարցադրումներին, թե օրական 20 րոպե աշխատելով՝ կարելի է վաստակել 168 հազար դրամ հայտարարությունն իրակա՞ն է, թե՞ սուտ։
«Ուրեմն, հիշում եք, գրել էի տենց խաբեության մասին, որ օրական 20 րոպե աշխատելով՝ կարելի էր վաստակել 100 հազարից մինչեւ 1 միլիոն դրամ։ Հիմա դրա մի քիչ փոխված տարբերակն ա։ 168 հազար դրամ ա։ Ու մարդիկ նորից հարցնում են՝ էս իրակա՞ն ա, թե՞ սուտ։
Հիմա փակեք ձեր աչքերը։ Պատկերացրեք, որ դուք փոքր երեխա եք ու պապիկի հետ գնացել եք անտառ։ Ու գտնում եք մի վառ կարմիր պտուղ, ուզում եք ուտել։ Պապին ասում ա՝ բալա՛ ջան, թունավոր ա, չուտես։ Ու, ընդհանրապես, ամեն մի անծանոթ բան բերանդ մի տար։ Հետո տեսնում եք վառ դեղին պտուղներով թուփ։ Ուզում եք ուտել։ Պապին ասում ա՝ բալա ջան, թունավոր ա, չուտես։ Ու, ընդհանրապես, ամեն մի անծանոթ բան բերանդ մի տար։ Հետո տեսնում եք վառ կապույտ պտուղներով թուփ։ Ուզում եք ուտել։ Ստեղ պապին հանում ա գրպանից Լենինի 9-րդ հատորը (Материализм и эмпириокритицизм) ու մի լավ բամփում ձեզ՝ մի տասը անգամ, կրկնելով. «Բալա ջան, թունավոր ա, չուտես։ Ու, ընդհանրապես, ամեն մի անծանոթ բան բերանդ մի տար»։
Կարող եք բացել ձեր աչքերը։ Առավոտ է։ Գիշերը մաֆիան թալանել ա 2432 հոգու»,-գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախն օկուպացնելուց առաջ և հետո․ ադրբեջանցիները ոչնչացնում են հայկական հուշարձանները
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հրապարակել է հայկական հուշարձանների վիճակը ներկայացնող լուսանկարներ՝ ինչ են արել...
Որ պահին որ հիշողությունդ տեղը եկավ, ոչխարի պես վիզդ կտրելու եմ․ լարված իրավիճակ՝ Ազատ գյուղի հրդեհի գործով նիստին
Սևանի դատարանում այսօր ընթանում է Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողի...
Ա և Բ գոտիների ավտոկայանատեղիները այսօր և վաղը կգործեն անվճար. Ավինյան
Մայրաքաղաքի Ա և Բ գոտիների ավտոկայանատեղիները այսօրվա և վաղվա ընթացքում կգործեն անվճար, քանի որ կարող է առաջանալ չնախատե...
ՀՀ ՊՆ-ն՝ Ճամբարակի զորամասում հնարավոր պատերազմի մասին հայտարարելու լուրերի վերբերյալ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։ ««Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամաս...