Մայր Աթոռի դիմաց ակցիա է՝ հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու
Մայր Աթոռի դիմաց ակցիա է՝ հաջակցություն Հայ առաքելական սուրբ եկեղեցու։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենց նպատակն այն է, որ ի լուր աշխարհի եւ այն անձանց, որոնք փորձում են ոտնձգություն իրականացնել եկեղեցու, հոգեւոր հայրերի դեմ, որ հասկանան, որ նրանք երբեք չեն կարող հասնել իրենց նպատակներին:
Ավելի վաղ «Էջմիածին» դաշինքը հայտարարել էր․
«Բոլորս քաջատեղյակ ենք` վերջին շրջանում ինչ որ արկածախնդիրների կողմից դեպի Հայ Առաքելական Եկեղեցին իրականացվող կեղտոտ քայլերի մասին, որոնք առաջին իսկ պահից մեր կողմից արժանացել են կտրուկ հակազդեցության:
Համախմբված գործողությունների արդյունքում, համայնքապետարանի կողմից չեղարկվեց մինչ այդ իր իսկ կողմից արտոնված, «Վարդանանք» շարժման կողմից պլանավորվող հակաեկեղեցական և ապազգային ակցիաները, ինչպես նաև մեծ կոնսոլիդացիա առաջացրեց պաշտպանելու Հայ Եկեղեցին ոտնձգություններից:
Այս ամենից հետո բազմաթիվ անգամ սոցիալական ցանցերում «Վարդանանք» կոչվող, իբր թե, կառույցը հայտարարել է, որ չեղարկում է և հետաձգում իրենց ակցիաները Էջմիածնում:
Սակայն, կարծում ենք` պետք է պահպանել զգոնություն և հետևողական պայքար մղել նման անհասկանալի և սրբություն չունեցող անձանց կողմից իրականացվող ցանկացած միջոցառման դեմ:
Հաշվի առնելով վերը նշվածը և այդ անձանց բարոյական կերպարը` առաջարկում ենք ս.թ. փետրվարի 24-ին, ժամը 11:30-ին լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Տրդատի խորանի մոտ (բաց խորան):
Հայ Առաքելական Եկեղեցին Սրբության Սրբոցն է»։
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարորդներ երթևեկելիս պարտադիր ամրակապվեք՝ վարչարարությունը կխստացվի. ՆԳՆ
Երթևեկության անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության գործունեության կարևորագույն նպատակներից է, որին հասնելու համար պարբերաբար...
ՀՀ ՊՆ-ն՝ Ճամբարակի զորամասում հնարավոր պատերազմի մասին հայտարարելու լուրերի վերբերյալ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։««Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամասո...
Facebook և Instagram սոցիալական ցանցերում զանգվածային խափանումներ են
Facebook և Instagram սոցիալական ցանցերում գլոբալ խափանումներ են: Օգտատերերը չեն կարողանում մուտք գործել իրենց...
«Եռաբլուրի գործով» ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի
«Եռաբլուրի գործով» ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի։ Ծնողների փաստաբան Վահե Հովհանիսյանն է այս...