«Հրեշավոր ահաբեկչություն». Պեսկով
Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից Դոնեցկի քաղաքացիական ենթակառուցվածքներին և մարդկանց հասցված հարվածները հրեշավոր ահաբեկչություն են։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կիևյան ռեժիմը շարունակում է ցուցադրել իր կենդանական դեմքը` նրանք շարունակում են հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Նրանք թիրախավորում են մարդկանց, քաղաքացիական բնակչությանը։ Այն հարվածը, որը եղել է նախօրեին Դոնեցկի առևտրային շարքերի ուղղությամբ, հրեշավոր ահաբեկչական ակտ է, քանի որ կիրառվել է կամայական զենք, որը մեծ քանակի զոհերի է հանգեցրել», - ասել է Պեսկովը։
Հունվարի 21-ի առավոտյան Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Դոնեցկին։ Հրետանային կրակի տակ է մասնավորապես հայտնվել Տեկստիլշչիկի միկրոշրջանում գտնվող շուկայի տարածքը։ Ինչպես հայտնել էր ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը, քաղաքացիական 28 անձ է զոհվել, ևս 30 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածք է ստացել, այդ թվում՝ 2 դեռահաս։
Նմանատիպ հոդվածներ
44-օրյա պատերազմից հետո անհետացել է 17 հազար միավոր «Կալաշնիկով» ինքնաձիգ. ՆԳ նախարար
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո անհետացել է 17 000 միավոր «Կալաշնիկով» ինքնաձիգ։ Այս մասին 2023 թվականն ամփոփող ասուլիս...
Նեթանյահուն մերժել է ՀԱՄԱՍ-ի պայմաններն ու գործարքը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարել է, որ չի ընդունի Գազայում պահվող պատանդներին ազատ արձակելու...
Ուկրաինան անօդաչու սարքերի զանգվածային գրոհ է իրականացրել ՌԴ-ի մի շարք շրջանների վրա
Ուկրաինայի զինված ուժերն անօդաչուներով գրոհել են ՌԴ Բելգորոդի, Կուրսկի, Օրյոլի, Սմոլենսկի և Տուլայի շրջանների վրա, հայտն...
Որքան են ՀԱՄԱՍ-ի կորուստների մասշտաբներն Իսրայելի հետ պատերազմի սկսվելուց հետո
Հոկտեմբերի 7-ին պատերազմի սկսվելուց ի վեր Իսրայելը սպանել է ՀԱՄԱՍ-ի գրոհայինների առնվազն 20%-ին և ոչ ավելի, քան 30%-ին։...